Блог
Главная »
2010 » Август » 9 » Անցյալ շաբաթ ադրբեջանցիներն ավելի շատ գնդակոծել են շփման գծի հյուսիսային հատվածը
12:32 Անցյալ շաբաթ ադրբեջանցիներն ավելի շատ գնդակոծել են շփման գծի հյուսիսային հատվածը |
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 97 դեպք, որի արդյունքում «АК», «Սև նետ», «СВД», «ПК», «ДШК» և «УТЁС» տիպի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 փամփուշտ:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի՝ գնդակոծության առավել խիտ դեպքեր են արձանագրվել շփման գծի հյուսիսային հատվածում: Միայն օգոտոսի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 750 կրակոց, որից 250-ը` «ДШК» տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
/Tert.am/
|
Просмотров: 569 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |