Блог
Главная »
2010 » Август » 13 » Ադրբեջանը ցինիկաբար մանիպուլյացիայի է ենթարկում հայ ռազմագերիներին
12:10 Ադրբեջանը ցինիկաբար մանիպուլյացիայի է ենթարկում հայ ռազմագերիներին |
PanARMENIAN.Net - Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը:
«Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կյանքի մասին»:
Կասկած չկա, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների արդյունք:
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևյան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տվյալ խմբի անձանց հետ վարվեցողության որոշակի կանոններ:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը խստորեն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառապես մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտոնական Բաքվի կողմից»,- ասվում է հայտարարությունում:
/Panarmenian.net/
|
Просмотров: 506 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |