Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի պլաններում լուրջ շտկումներ է մտցրել, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչ այդ` Հայաստանի տնտեսության զարգացումը գրեթե տասը տարիների ընթացքում չափվում էր երկնիշ թվերով: Մեր պետական պարտքը մեծ չէր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները շատ լավն էին: Բայց մեկուսացված դրությունը, շահավետ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայությունը միշտ խնդիր են եղել և, ցավոք, մեր տնտեսությունը բավարար չափով դիվերսիֆիկացված չէր: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն աճել են, այդ թվում` և' շինարարության հաշվին, և' այն միջոցների, որոնք մենք ստացել ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներից»,- ասել է ՀՀ նախագահը` «Պրոֆիլ» ամսագրի հետ հարցազրույցում:
Просмотров:
492
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
«Մեր ամենամեծ ռեսուրսը մեր ինտելեկտուալ ներուժն է: Եւ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ինտելեկտուալ ներուժը, այլ` ամբողջ հայ ժողովրդի»,- ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Ավելի մեծ ներուժ, քան այդ մարդիկ են, մենք ոչ մի տեղ չենք գտնի: Մի կողմից, իհարկե, վատ է, որ նրանք բոլորը Հայաստանում չեն ապրում: Բայց, մյուս կողմից, այդ մարդիկ ապրում են զարգացած հասարակություններում, նրանք վիթխարի հաջողությունների են հասել շատ տարբեր բնագավառներում: Սփյուռքահայերի միջնորդությամբ այդ պետությունների, բարձր տեխնոլոգիաների հետ կապը պարգև է, որը մենք պարտավոր ենք օգտագործել»,- ասել է երկրի ղեկավարը:
Просмотров:
549
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
«Լինելով ՀԱՊԿ անդամ` չտեսնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դրական արդյունքները` նշանակում է հետևել սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին»,- ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախծագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք Անհատական գործընկերության պլանի հիման վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս կիրառել Դաշինքում կուտակված հսկայական փորձը, մասնակցել խաղաղապահ գործընթացներին: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում արդիականացնել մեր բանակը, բարեփոխումներ կատարել, որոնել անվտանգության համակարգ կառուցելու ճիշտ, արդի ուղիներ: Այն, որ ես այսքան դրական եմ խոսում Դաշինքի մասին, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Просмотров:
469
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
«Իրանը շատ հավասարակշռված մոտեցում ունի ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության շրջանակներում փորձում է հիմնախնդիրը ներկայացնել որպես միջկրոնական: Այս դեպքում դա շատ հեշտ հերքվում է, քանի որ Հայաստանը հրաշալի հարաբերություններ ունի Իրանի հետ»,- ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ Թեհրանի հետ համագործակցելու նաև բազմաթիվ այլ պատճառներ կան: «Այսօր, համագործակցությունը հիմնականում զարգանում է տնտեսության և հումանիտար ոլորտներում»,- ընգծել է երկրի ղեկավարը:
Просмотров:
586
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետներն երկարացնելու մասին որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այդ մաիսն «Պրոֆիլ» ուկրաինական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գիտեք` ես ինքս դա արել եմ հաճույքով: Երևի շատ անգամ եք լսել, որ ոչ մի պետություն, նույնիսկ ամենահզորն ու ամենամեծը, իսկ առավել ևս` փոքրիկ Հայաստանն ի վիճակի չէ միայնակ ապահովել իր անվտանգությունը: Մենք Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք և ռազմավարական գործընկերներ ոչ միայն երկկողմ հիմքով, այլև ՀԱՊԿ շրջանակներում: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան շատ սպառնալիքներ և վտանգներ: Որոշ երկրներ առանձին դեպքերում նույնիսկ կասկածի տակ են առնում հայերի` իրենց պատմական հողում ապրելու իրավունքը: Ելնելով պատմական և արդի պատճառներից` մեր տարածաշրջանո
...
Շարունակություն »
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
«Շատ ավելի լավ է ցանկացած վատ խաղաղություն, քան ցանկացած պատերազմ: Եթե կան բանակցություններ, նշանակում է, որ կա վերջնական արդյունքների հասնելու հնարավորություն: Հայկական կողմերի դիրքորոշումը, նկատի ունեմ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, շատ պարզ է: Այն հիմնված է օրենքի, միջազգայի իրավունքի գերակայության վրա: Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է ներառվել 1921թ. կոմունիստական կուսակցության մարմինների որոշմամբ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք համաձայն չի եղել նման որոշման հետ: 1988թ. սկսվել է ղարաբաղյան շարժումը, իսկ հետո, հանրաքվեի անցկացման միջոցով, Լեռնային Ղարաբաղը միակողմանիության կարգով ինքնորոշվել է», - «Պրոֆիլ» ամսագրին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նույնիսկ, եթե մինչև վերջերս որևէ մեկը խոսում էր այն մասին, թե ազգերի ինքնորոշման իրավ
...
Շարունակություն »
Просмотров:
587
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
|
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև Վրաստանին, Ադրբեջանին ու մեր ամբողջ տարածաշրջանին: Այդ մաիսն «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իսկապես, դա իմ կյանքի ամենադժվար քայլերից մեկն է եղել, բայց ես գիտակցված եմ գնացել այդ քայլին: Այո', թուրքերն իրականացրել են ցեղասպանություն: Այո', նրանք մեզանից խլել են կենսական կարևորության տարածքներ: Այո', նրանք այդ հանցագործությունը կատարելուց հետո հարյուր տարի ժխտել են դա: Իսկ հանցագործության ժխտումը, միգուցե, ավելի վատ հանցագործություն է: Բայց, մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան պետություններ, որոնք պատմական խնդիրներ, չլուծված հարցեր չունենան միմյանց հետ փոխհարաբերություններում: Նման
...
Շարունակություն »
Просмотров:
550
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.09.2010
|
| |