Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 17 » Նախագահ. «Տարին դրական ցուցանիշներով կավարտենք»
11:24
Նախագահ. «Տարին դրական ցուցանիշներով կավարտենք»
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի պլաններում լուրջ շտկումներ է մտցրել, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչ այդ` Հայաստանի տնտեսության զարգացումը գրեթե տասը տարիների ընթացքում չափվում էր երկնիշ թվերով: Մեր պետական պարտքը մեծ չէր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները շատ լավն էին: Բայց մեկուսացված դրությունը, շահավետ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայությունը միշտ խնդիր են եղել և, ցավոք, մեր տնտեսությունը բավարար չափով դիվերսիֆիկացված չէր: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն աճել են, այդ թվում` և' շինարարության հաշվին, և' այն միջոցների, որոնք մենք ստացել ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներից»,- ասել է ՀՀ նախագահը` «Պրոֆիլ» ամսագրի հետ հարցազրույցում:

Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսական անկումը պայմանավորված էր նաև բնակչության խուճապով: « Ե'վ համաշխարհային ճգնաժամի հետևանքով, և' շատ մարդկանց խուճապի մատնվելու պատճառով մեր տնտեսությունը շատ ծանր հարված ստացավ` կորցրինք ՀՆԱ-ի 14 տոկոսը: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մենք չենք կասեցրել ոչ մի սոցիալական ծրագիր, ոչ մի օր չենք ուշացրել կենսաթոշակները, սոցիալական վճարները, աշխատավարձերը: Միգուցե սա, նաև այն, որ Հայաստանում վաղուց շուկայական տնտեսություն է գործում, առավել կամ պակաս բարենպաստ ներդրումային մթնոլորտ կա, բանկային համակարգը կայուն է, ինչպես նաև հայերի ձեռներեցությունն օգնում են վերականգնել անցյալ տարի կորցրածը»,- ասել է երկրի ղեկավարը:

«Ցավոք, հիմա էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Բնությունը մեզ երես չի տալիս, և արդյունաբերության 12 տոկոս աճի պայմաններում մենք գրեթե 25 տոկոս անկում ունենք գյուղատնտեսությունում: Այս տարի կորցրինք ծիրանի և այլ մրգերի ամբողջ բերքը, հացահատիկի հետ կապված` նույնպես ամեն ինչ կարգին չէ: Բայց, այնուամենայնիվ, կես տարվա արդյունքներով` գրեթե 7 տոկոս աճ ունենք: Կարծում եմ, որ տարին դրական ցուցանիշներով կավարտենք, չնայած` դժվար թե կարողանանք 100 տոկոսով վերականգնել 2009թ. կորցրածը»,- նշել է նախագահ Սարգսյանը: 

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև արտաքին պարտքերին և հակաճգնաժամային վարկերին: «Մենք այդ վարկերից ոչ մի լումա չենք ծախսել աշխատավարձեր կամ սոցիալական օգնություններ վճարելու համար: Ամբողջը ներդրվել է տնտեսությունում և կայունացման հիմնադրամում: Այսօր մեր պետական պարտքը ՀՆԱ-ի կեսից էլ քիչ է: Եթե դատենք ըստ վերցրած վարկերի` այն մոտավորապես 40 տոկոս է, իսկ եթե դատենք ըստ ստորագրված պայմանագրերի` 47-48 տոկոս: Դրանք միանգամայն նորմալ թվեր են: Ես կարող եմ թվել մոտ մեկ տասնյակ զարգացած երկրներ, որոնց պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100 տոկոսը»,- ասել է ՀՀ նախագահը: 

/Aysor.am/
Просмотров: 491 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ