Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2010 » Сентябрь » 15
PanARMENIAN.Net - «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննության ենթակա չէ: Նման տեսակետ ունի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Հիմնական պատճառն այն է, որ դիմումատուների մատնանշած տարածքում, արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:
Սրանով հանդերձ` ՀՀ կառավարությունն արձագանքել է ՄԻԵԴ հարցադրումներին` նպատակ ունենալով պարզաբանում տալ դիմումատուների ու, որպես երրորդ կողմ ներգրավված Ադրբեջանի կառավարության գանգատներին:
Просмотров:
529
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է թողարկել « 1832թ. Ղարաբաղի գավառի աշխարհագիրը», որը հրատարակվելու է 2011-ին ռուսերեն լեզվով (բնագրի լեզուն): Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այդ հետազոտությունը, որն անցկացվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի խորհրդի վիճակագրական բաժնի թղթակից-անդամ Ի. Շոպենի կողմից, դարձել է Ղարաբաղի բնակչության առաջին մարդահամարը:
«Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթեր է պարունակում սկսած 19-րդ դարից, երբ Հայաստանը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Իսկ ամենավաղ փաստաթղթերը սկսվում են Շոպենի մարդահամարից»,- ասել է Վիրաբյանը:
Просмотров:
601
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - 2008 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «դեմ քվեարկեցին Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳՎ Ադրբեջանի ներկայացրած բանաձևին: Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնում են, որ հարկավոր է ձեռնպահ մնալ նման գործողություններից, ուրեմն, ՆԱՏՕ-ն սատարում է միջնորդների այդ մոտեցմանը: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան խնդիրը քննարկելու Բաքվի փորձերին, ապա Ռոբերտ Սիմոնսն ընդգծեց, որ տարբեր երկրների պատգամավորներ տարաբնույթ հարցեր են քննարկում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, սակայն Դաշինքի ղեկավարությունը չի մեկնաբանում դրանք:
Просмотров:
547
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանում ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» բնական աղետների հետևանքների վերացման զորավարժությունների անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի և Դաշինքի միջև հարաբերությունների մակարդակը: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա հաղորդել է, որ Դաշինքի ղեկավարությունը հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մասնակցել Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի շրջանակներում ընդունվելու է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը:
Просмотров:
531
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ղարաբաղյան հակամարտության կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ՆԱՏՕ-ին՝ հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկությամբ: Սակայն քանի որ նման պայմանավորվածություն չկա, վաղաժամ է խոսել Ղարաբաղում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման մասին: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
/Panarmenian.net/
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի քննադատում ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում ՀԱՊԿ-ին ՀՀ անդամության բաղադրիչներից է: Այնպես որ այս հարցում ամեն ինչ հավասարակշռված է»,-ասել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը:
/Panarmenian.net/
Просмотров:
536
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն ուղղված է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: «Շատ օգտակար է, երբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները համագործակցելու հնարավորություն ունեն: Այդ առումով կարևորում եմ «Հայաստան-2010» զորավարժություններին թուրքական կողմի մասնակցությունը»,- ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գտնում է, որ Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է որոշեն հարաբերությունների կարգավորման գործընթացի արագությունը:
Просмотров:
440
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
PanARMENIAN.Net - Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա դեմոկրատական միության հիմնադիր, Սլովակիայի ազատության համար պայքարի ականավոր մարտիկ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ելույթ է ունեցել սեպտեմբերի 10-ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը խորագրով համաժողովում։
«Հարգելի տիկնայք և պարոնայք, Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը հասկանալու համար լակմուսի թուղթ են Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիան 70 մլն բնակիչ ունի, իսկ Հայաստանը՝ 3 մլն։ Երկու երկրներում էլ խորհրդարանական համակարգ է հաստատված, իսկ կառավարությունը նշանակվում է ընտրությունների արդյունքում, ընդ որում՝ Թուքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ կազմակերպության դոկտրինը հիմնված է ժողովրդավարության և հումանիզմի վրա։
Просмотров:
536
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
|
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին, «Թրենդ»–ի փոխանցմամբ, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն:
«Համանախագահները խորհրդակցությունների համար նույնպես կմեկնեն Վաշինգտոն։ Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։ Այնուհետև մենք կհանդիպենք կողմերին Նյու Յորքում»,- տեղեկացրել է Ռ.Բրադտկեն:
Բացի այդ, ըստ Ռոբերտ Բրադտկեի, համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «նոր գաղափարներ» ունեն։
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
15.09.2010
|
| |
|
|