Блог
 Главная » 
2010 » Сентябрь » 15 » ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում
| 13:32  ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում | 
| Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Այս մասին, «Թրենդ»–ի փոխանցմամբ, BBC-ին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն:  
 «Համանախագահները խորհրդակցությունների համար նույնպես կմեկնեն Վաշինգտոն։ Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ։ Այնուհետև մենք կհանդիպենք կողմերին Նյու Յորքում»,- տեղեկացրել է Ռ.Բրադտկեն:  
 Բացի այդ, ըստ Ռոբերտ Բրադտկեի, համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ «նոր գաղափարներ» ունեն։ 
 «Անցյալ շաբաթ մենք Բաքվին և Երևանին ծանոթացրեցինք այդ գաղափարների հետ»,- ասել ամերիկացի համանախագահը և տեղեկացրել, որ նրանք կրկին կայցելեն տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:  
 /Aysor.am/ | 
| Просмотров: 573 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |