Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ձեռք կբերի C–300 զենիթահրթիռային պաշտպանության համակարգերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի կողմից Ադրբեջանին հիշյալ համակարգերի վաճառքի մասին տեղեկությունը։
«Ուզում եմ նշել, որ «Վեդոմոստի» թերթին միանշանակ վստահել չի կարելի»,– նախ նշեց Մելիք–Շահնազարյանը՝ պարզաբանելով, որ նման տեղեկատվական արտահոսքը, հնարավոր է, արվել է հետախուզական նպատակով՝ պարզելու հակառակորդների արձագանքը։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, հիշյալ համակարգերի վաճառքի լուրը պաշտոնապես և միանշանակ ոչ հերքվել, ոչ էլ հաստատվել է, ինչը, ըստ Մելիք–Շահնազարյանի, նշանակում է, որ տեղեկության իսկության հավանականությունը մեծ է։
Նրա խոսքով, Հայաստանի օդուժը բավականաչափ ուժեղ չէ, և պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում շեշտը կդնի ցա
...
Շարունակություն »
Просмотров:
572
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.08.2010
|
|
Երևանյան սուպերմարկետներից մեկում հացի բաժնի վաճառողուհին Tert.am–ին թղթակցի հետ զրույցում հաստատեց, որը հացը թանկացել է՝ նշելով, որ պատճառն այն է, որ «Ռուսաստանից Հայաստան էլ ցորեն չի մտնում»։Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի կառավարությունը որոշեց արգելել ցորենի արտահանումը, ինչից հետո միջազգային շուկայում կտրուկ բարձրացան ցորենի գները։
Վաճառողուհին նշեց, որ առայժմ ոչ բոլոր հացատեսակներն են թանկացել, բայց մի քանի ընկերությունների հացերի ու լավաշների գներն արդեն բարձրացել են։ Թանկացումները, ըստ նրա, տատանվում են 20–40 դրամի սահմաններում։ Շուկայում թանկացել է նաև ալյուրի մեծածախ վաճառքի գինը։ Բարձրակարգ ալյուրի 1 պարկն արդեն այսօր արժե 28 ԱՄՆ դոլար, մեկ ամսում այն թանկացել է 8 դոլարով։ Երեկվա համեմատ նույնպես բարձրակարգ ալյուրը թանկացել է՝ մեկ պարկը 1,30 դոլարով։
Ի դեպ, միջազգային շուկայում ցորենի գներն արդեն սկսել են նվազել։ Չիկագոյի առևտրա
...
Շարունակություն »
Просмотров:
577
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.08.2010
|
|
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 97 դեպք, որի արդյունքում «АК», «Սև նետ», «СВД», «ПК», «ДШК» և «УТЁС» տիպի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1600 փամփուշտ:
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի՝ գնդակոծության առավել խիտ դեպքեր են արձանագրվել շփման գծի հյուսիսային հատվածում: Միայն օգոտոսի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում Հաթերք գյուղի ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 750 կրակոց, որից 250-ը` «ДШК» տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Վերոնշյալ բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
/Tert.am/
Просмотров:
572
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.08.2010
|
|
Նագասակիում այսօր հիշատակում են ատոմային ռմբակոծության զոհերին: Զոհերի հիշատակման արարողությանը ներկա կգտնվեն ներկայացուցիչներ 32 երկրից:
65 տարի առաջ ամերիկյան ինքնաթիռը Նագասակիի վրա էր նետել ատոմային ռումբ, ինչի արդյունքում զոհվել է 74 հազար ճապոնացի, իսկ նոր հաշվարկներով` ռմբակոծության արդյունքում զոհվածների թիվը կրկնապատկվել է: Այս մասին հաղորդում է Վեստին:
/Aysor.am/
Просмотров:
587
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.08.2010
|
|
Ռուսաստանի հայերի միությունը, արձագանքելով ՌԴ ղեկավարության հորդորին, որոշել է օգնել հրդեհներից տուժածներին և կազմակերպել անհրաժեշտ պարագաների և սննդի հավաքագրում: Այս մասին հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը:
«Վստահ ենք, որ հայկական սփյուռքը այս անգամ ևս իր կարեկցանքը կհայտնի դժբախտության մեջ գտնվողներին», - ասված է ՌՀՄ հաղորդագրությունում:
/Aysor.am/
Просмотров:
558
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.08.2010
|
| |