PanARMENIAN.Net - Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքներն ուղղակի հիվանդագին են:
Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.08.2010
|
|
«Նախ` ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները ևս Հարավային Կովկասում ռուսական քաղաքականության մի հատվածն են, և ես չէի պատկերացնի, եթե Լավրովը հայտարարեր, թե «այո’, մենք պատրաստ ենք Հայաստանին զինել նոր սպառազինությամբ, որպեսզի հնարավոր լինի ադրբեջանական ագրեսիային դիմակայել», բնականաբար, այդպես չէր կարող ասել»,- հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` ի պատասխան Aysor-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում արած հայտարարությունը, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազաների գործունեության վերաբերյալ նոր արձանագրության ստորագրմամբ որևէ փոփոխություն գործառույթներում չի գրանցվել:
Ա. Զաքարյանի խոսքերով` «Ս. Լավրովի հայտարարության մեջ հստակ նշվում է, և ենթատեքստը խիստ
...
Շարունակություն »
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.08.2010
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի թիվ 11 ավագ դպրոց այցելության ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը այլևս երբեք այս կամ այն կերպով չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է analitika.at.ua-ն, Սերժ Սարգսյանը իր խոսքում նշել է, որ մեր գործունեությունը պետք է ուղղված լինի այն բանի վրա, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև այլ երկրները համոզվեն, որ հետադարձ ճանապարհ չկա, և Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ բացառվում է:
Նախագահը նշել է, որ Արցախը, ունենալով բազմաթիվ խնդիրներ, արդեն կայացած պետություն է, որը կզարգանա և կամրապնդվի:
Просмотров:
477
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.08.2010
|
|
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի թիվ 11 դպրոց այցելության ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նորանոր բանաձևեր առաջ քաշելու քաղաքականությանը:
«Այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներ
...
Շարունակություն »
Просмотров:
467
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.08.2010
|
| |