Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը տեղեկացրեց, որ այս տարի Հայաստան է եկել 600 000 այցելու, որը 10 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը: Նա նշեց, որ տարեց տարի նկատվում է այցելուների թվի աճ:
Ասուլիսին ներկա Տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն իր հերթին նշեց, որ պետք է տարբերել զբոսաշրջիկ և այցելու հասկացությունները, քանի որ այցելուների մի մասը իջևանում է հարազատների բնակարաններում և զբոսաշրջիկներ չի համարվում:
«Մարդն ազատ է, որտեղ կցանկանա, այնտեղ էլ կմնա»,- շեշտեց Ռ. Մինասյանը:
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
|
Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը 1998 թվականից կազմել է 36 միլիոն դոլար, ինչը 25 մլն դոլարով ավելի քիչ է, քան պատրաստ էր տրամադրել ԱՄՆ Կոնգրեսը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (Armenian National Committee of America, ANCA):
«Ամերիկայի հայությունը խորապես շնորհակալ է ԱՄՆ Կոնգրեսին` Լեռնային Ղարաբաղին օգնության տրամադրման նախաձեռնության առատաձեռնության, ինչպես նաև Արցախի ժողովրդին օգնության նպատակով ֆինանսակավորման ապահովման համար», - ասել է ANCA ղեկավար Կեն Խաչիկյանը և, միևնույն ժամանակ, մտահոգություն հայտնել Կոնգրեսի փոփոխվող մտադրությունների հանդեպ:
Просмотров:
611
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
|
Օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից 100-ից ավելի անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառ
...
Շարունակություն »
Просмотров:
515
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
|
Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա Nabucco գազատարի կառուցման նախագծի մասնակիցները հրաժարվել են Իրանի գազի մատակարարումից:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով նախագծի ղեկավարման կոնսորցիումին, վրաց-թուրքական և իրաքա-թուրքական գազատարների նախագծերը ուժի մեջ են, սակայն երրորդը` թուրք-իրանականը, արդեն չի նախատեսվում` «հաշվի առնելով տիրող քաղաքական իրավիճակը»:
Կոնսորցիումը նաև տեղեկացնում է, որ նշյալ երկու ուղղությունները ենթադրում են «Nabucco գազատարի համար գազի մատակարարումների լայն շրջանակ` Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրաքից»: /Aysor.am/
Просмотров:
499
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
|
Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի կազմկոմիտեն ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի միության անունից դիմում է աշխարհասփյուռ հայ ֆինանսիստներին և բանկիրներին` տեղեկացնելով, որ 2010 թվականի հոկտեմբերի 17-19-ը Երևան քաղաքում կազմակերպվելու է Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով:
Ինչպես հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
Просмотров:
527
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
|
Այսօր վաղ առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում 73-ամյա հասակում կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:
Դերասանը, ով տառապում էր արյան քաղցկեղով, վատ է զգացել իրեն և մահացել է հիվանդանոցում:
Հայաստանի ժողովրդական արտիստը, ով թատերասերներին հայտնի է ամենատարբեր հերոսների մարմնավորումներով հանդես է եկել ոչ միայն թատրոնի բեմում, այլև հեռուստաթատրոններում, ռադիոթատրոններում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
24.08.2010
|
| |