«Այս 20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով, եւ երեւի թե դեռ ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք գնահատել ե՛ւ հռչակագրի, ե՛ւ Գերագույն խորհրդի կողմից ընդունված բազմաթիվ քաղաքական որոշումների պատմական նշանակությունը», - «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նշել, որ «մի բան ակնհայտ է, որ հիմք էր դրվում նորանկախ պետականության»
Վարչապետի կարծիքով` հենց հռչակագիրը ստեղծեց այն հիմնական հենքը, որի վրա մենք հետագայում կառուցեցինք մեր ամբողջ օրենսդրական դաշտը։
«Հռչակագիրը էական դեր ունեցավ մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ռազմավարությունը որոշե
...
Շարունակություն »
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
«Մենք փորձում են ընդլայնել համագործակցության ոլորտները։ Անհարժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունները, եւ դա նշանակում է, որ դիվեսիֆիկացիայի պետք է ենթարկվի նաեւ մեր օրակարգը, այսինքն` պետք է ընդգրկվեն նոր հարցեր. հարցեր, որոնք ենթադրում են մեր տնտեսությունների մոդեռնիզացիան, ինովացիոն համատեղ պրոեկտների իրականացումը, եւ այդ ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում», - այս մասին «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ` երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուղղակի կապերին մեր մարզերի եւ ռուսական մարզերի միջեւ։
Просмотров:
523
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայլուր» լրատվական ծրագրին տավծ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու մասին համաձայնագրի մանրամասնությունները:
«Առաջինը ուզում եմ հիշեցնել, որ հանրապետության նախագահը հայտարարել էր, որ կառուցելու ենք նոր ատոմային էներգաբլոկ, եւ հզորությունը լինելու է 1000 մեգավատտ։ Համաձայնագիրը, որը ստորագրվեց Ռուսաստանի Դաշնության հետ, ենթադրում է, որ մեր ռուս գործընկերները մասնակցելու են ատոմակայանի կառուցմանը եւ ունենալու են ուղղակի ներդրում։ Նախնական գնահատականնե
...
Շարունակություն »
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
«Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունեց շատ կարևոր փաստաթուղթ, որն ունեցավ ծրագրային և իրավական չափազանց կարևոր ուժ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` բոլորին շնորհավորելով Անկախության հռչակագրի օրվա առթիվ:
Պատմաբանը շեշտեց, որ «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթղթով դրվեց Հայաստանի Հանարպետության անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
«Ցանկացած ժողովրդի հիմնական նպատակը ազատության և անկախության հասնելն է»,- շեշտեց Է. Մինայսյանը և հիշեցրեց,
...
Շարունակություն »
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
Օգոստոսի 23-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ:
Օգոստոսի 24-ին` ժամը 12.30-ին, Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հո
...
Շարունակություն »
Просмотров:
549
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 20-ամյակը: Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ: Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց` ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին, որից հետո հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն, որով էլ սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:
ՀՀ Անկախության հռչակագրում ասված է.
Просмотров:
605
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման եւ փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով: Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում Արցախի նախագահը նշել է.
«Վեհափառ Տեր, Սիրելի հայրենակիցներ, Քույրեր եւ եղբայրներ,
Просмотров:
508
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: 1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային և ուղենշային դրվագներից է: Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի և ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը և մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը:
Просмотров:
488
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
23.08.2010
|
| |