Բաքվում Թուրքիայի և Արբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Իլհամ Ալիևը ստորագրել են ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օժանդակության վերաբերյալ պայմանագիր: Ինչպես հաղորդում է Գազետա.ռու-ն` ադրբեջանցի ղեկավարը, գնահատելով պայմանագիրն, ընդգծել է, որ այն ունի «պատմական նշանակություն և ներառում է երկու պետությունների ապագա համագործակցությունը»:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «համապարփակ բնույթի են», իսկ երկու պետությունների համատեղ տնտեսական գործունեությունը, այդ թվում նաև միջազգային ծրագրերի շրջանակներում, «նպաստում են տարածաշրջանում նոր իրավիճակների ձևավորմանը»:
«Վստահ եմ, որ մեր հարաբերությունների մակարդակը կաճի»,- հայտարարել է Ի. Ալիևը:
Իր հեթին Թուրքիայի նախագահը Բաքվում ստորագրված պայմանագիրը համարել է «երկու պետությունների հարաբերությունների բարձր մակարդակի ապացույց»:
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
17.08.2010
|