Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 24 » Սերժ Սարգսյան. Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաև աշխարհի համար
16:41
Սերժ Սարգսյան. Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաև աշխարհի համար
«Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե որքան բարդ էր, առավել ևս Սփյուռքի մեր հայրենակիցների համար, ընկալել և ընդունել Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը», - Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում կայացած ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատահական չհամարելով հայ-թուքական հարաբերությունների հաստատմանն ընդառաջ ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը: 

«Ես փորձեցի անձամբ լսել ու մեր մոտեցումները ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին: Կիսել և հասկացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից հնչեցված մտահոգություններն ու քննադատությունը: Այս ամենի հետ մեկտեղ, մնում եմ համոզված, որ, անկախ արդյունքներից, Հայաստան-Թուրքիա գործընթացի նախաձեռնությունը ժամանակին էր և նախաձեռնության արդյունքում մենք ունենք միջազգային հեղինակության տեսակետից այլ Հայաստան, մեր ազգային խնդիրների իմաստով՝ ավելի ամրացած Հայաստան, ամրացած Սփյուռք, ամրացած Սփյուռք-Հայաստան կապեր», հայտարարեց նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի խոսքով, արձանագրությունները մնում են չվավերացված, Հայաստան-Թուրքիա սահմանը մնում է փակ, Թուրքիայի թշնամական գործողությունները Հայաստանի նկատմամբ շարունակվում են, սակայն, «եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ ծայրում էլ նա լիներ, այժմ, նշված գործընթացի արդյունքում, Թուրքիայի դեմքը բացահայտվեց նաև աշխարհի համար»:

Նախագահը հայտարարեց, որ շարունակվելու են միասնական գործողությունները Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը, և բոլորիս ջանքերի համադրմամբ այն պետք է լինի բեկումնային՝ միջազգային ճանաչման և դատապարտման իմաստով:

Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը` հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի. մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը համամարդկային աղետներից», -եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Նյու Յորքի «Չիպրիանի» սրահում ընդունելությունը կազմակերպել էին ԱՄՆ-ում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ու ամերիկայում գործող հայկական կազմակերպությունները՝ ի պատիվ ՀՀ նախագահի այցի ու ՀՀ անկախության 20-ամյակի:

/Panorama.am/
Просмотров: 170 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (1)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ