Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 09
ՄԱԿ-ի գլախավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 11 ահաբեկչական գործողությունների տարելիցի նախօրեին կրկին հայտարարել է Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոնվենցիայի ընդունման անհրաժեշտության մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլախավոր քարտուղարը այս մասին նշել է Ավստրալիա կատարած այցի շրջանակներում:

Նշենք, որ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվել է Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ավելի քան 13 պայմանագիր: Այնուամենայիվ, Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հանընդհանուր կոնվենցիայի ընդունման գործընթացը անընդհատ ձգձգվում է:

Հատկանշական է, որ սույն գործընթացի արգելական գլխավոր պատճառը ահաբեկչություն եզրույթի շուրջ բանավեճերն են: Միջազգային հանրո ... Շարունակություն »
Просмотров: 456 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած «Նուեվա Միրադա» 10-րդ միջազգային պատանեկան ֆիլմերի կինոփառատոնում` արժանանալով փառատոնի դոկումենտալ ֆիլմերի համար տրվող «Նոր մոտեցում» անվանակարգին:

«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին: Հեղինակները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Գյումրիի էկոակումբի սաներն են` դպրոցականներ Աննա Ասատրյանը, Արման Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը, Լիլիթ Մաթևոսյանը, Քնարիկ Գասպարյանը Անուշիկ Միքայելյանը, Վարուժ Ղազարյանը, Ալեքսան Վարոսյանը, Դավիթ Համբարյանը, Անի Մանուկյանը, Արմինե Կյուրեղյանը: Ֆիլմը ներկայացնում է պատանիների հետաքննությունը իրենց քաղաքի աղբի խնդիրների վերաբերյալ:
Просмотров: 465 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնե կրտսերը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:

«Հարգելի պարոն Նախագահ, թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ժողովրդին և անձնապես Ձեզ ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ, որը անկախության համար ձեր պայքարի ևս մեկ կարևոր ուղենիշ է խորհրդանշում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարել է ազատ և ժողովրդավարական պետություն կառուցելու իր մտադրության մասին և հաստատուն քայլերով գնում է այդ ճանապարհով: Դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ խիզախ որդիներ և դուստրեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ազատության: Արդար ... Շարունակություն »
Просмотров: 482 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

«Ես միշտ ցանկացել եմ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ անցկացնել, ուստի շատ ուրախ եմ, որ դա վերջապես իրականություն դարձավ: Մարտը բարձր մակարդակով կազմակերպվեց»,- «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Հայ մարզիկը, ով իր ելույթներով Հայաստանին միայն փառք է բերել, շատ հիասթափված է որոշ լրատվամիջոցների արձագանքից: Ոմանք գրել են, թե ինչու է նա գոտին նվիրել Հայաստանի Հանրապետության նախագահին, նույնիսկ նշել են, թե մարզադպրոցի կառուցման համար Վիկ Դարչինյանին Երևանում տարածքն անվճար է հատկացվել:

Բացատրելով ստեղծված իրավիճակը` Դարչինյանը շեշտեց, որ առանց Հանրապետության ղեկավարի ա ... Շարունակություն »
Просмотров: 405 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

17:33
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հեռանում է իր պաշտոնից:
Просмотров: 395 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Թիերի Մրիանին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:

Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահի, ԱԳ նախարարի և իր Հայաստանյան գործընկերոջ հետ, տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունից.

Հանդիպումներին կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

/Times.am/
Просмотров: 463 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Վերջերս սկանդալային բացահայտումների շնորհիվ ճանաչում ստացած «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները երեկ պարզել են, որ պաշտպանության նախարարությանը կից գործում է հասարակական խորհուրդ: «Պարզվում է` այն բաղկացած է 12 անձից, ունի գրասենյակ Մոսկովյան փողոցի վրա, ֆինանսական ռեսուրսներ… Հետաքրքիր է` որտե՞ղ են թաքնվում այդ խորհրդի անդամները հասարակություն-բանակ այս աննախադեպ ճգնաժամի օրերին: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ոչ միայն հայտնի չեն, այլև գաղտնի են:

Ինչո՞ւ նրանց մասին չկա որևէ տեղկատվություն թերթերում, լրատվական կայքերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ինչո՞ւ այդ խորհրդի մասին տեղյակ չեն զինվորների ծնողները, որոնք, հարկադրված ընդվզելով ստեղծված իրավիճակի դեմ, որպես վերջին միջոց, խնդրում են «Չենք լռելու»-ին նկարահանել իրենց զավակների հետ կատարված դեպքերը և տեղադրել համա ... Շարունակություն »
Просмотров: 469 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի նախարարներից մեկը ձերբակալվել է Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում՝ փորձելով իր հետ անցկացնել 50 կիլոգրամ միս, գրում է Pia.az կայքը:

Առգրավված միսը ոչնչացվել է, քանի որ չի թույլատրվում մեկ կիլոգրամից ավել Իսրայելի տարածք անցկացնել:Իսրաելական մամուլի փոխանցմամբ՝ այդ միսը նախատեսված էր անձնական օգտագործման համար:

Նախարարի անունը դեռևս հայտնի չէ:

/Times.am/
Просмотров: 452 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր կատարվել են նոր նշանակումներ, տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Ըստ այդմ, Լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ: Իսկ Գեղարդավանքում սպասավորող Տ. Տարոն աբեղա Ղուլիկյանը նշանակվել է Սուրբ Գեղարդ վանքի վանահայր:

/Times.am/
Просмотров: 423 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը, որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, կազմակերպում է ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից:

Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու նկարիչներ Վիգեն Շառոյանը, Զավեն Բարդակչյանը, Արտո Համբարձումյանը, Հրազդան Թոքմաջյանը` Սիրիայից, Եվգինե դը ... Շարունակություն »
Просмотров: 433 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Թուրքիան որոշել է Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնել՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ծովային շրջափակումը անօրինական ճանաչելու համար, հաղորդում է «Տրուդ» լրատվական գործակալությունը:

«Առաջին հերթին, մենք դիմում ենք Հաագայի դատարան այն փաստի շուրջ, որ նշված արգելքը լեգիտիմ չէ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Իսրայելին հիշեցնելով, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածը նրանց չի պատկանում, և այդ իսկ պատճառով Թուրքիան հիմնավորելու է այնտեղ իր ռազմական ներկայությունը:

/Times.am/

Просмотров: 462 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սեպտեմբերի 9-11-ը անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացմանը, հաղորդում են ՀՀ նախագահի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու ՀՀ անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Արցախը՝ 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումների ցուցադրմամբ:

Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլ ... Շարունակություն »
Просмотров: 440 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր անկեղծ ցավակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին. «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

/Times.am/
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Ադրբեջանի Շամխորի շրջանում տեղակայված զորամասում գրանցվել է հերթական արտակարգ պատահարը: Զինծառայող Բախտյար Իբրահիմովը իրեն ամրակցված զենքից ինքնասպան է եղել, հաղորդում է ադրբեջանական մամուլը:

Ավելի ուշ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է միջադեպը:

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

/Times.am/

Просмотров: 439 | Добавил: Voskanapat | Дата: 09.09.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ