Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 28
«Երբ մենք խոսում ենք [Ադրբեջանի կողմից] տեղեկատվական հարձակումների մասին, անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն, որ այն հարձակումները, որոնք այսօր իրականցնում է Ադրբեջանը, աղմկոտ հարձակումներ են, հիստերիկ բնույթի և հոգեբանական տեսակետից չեն կարող մեզ վրա ազդեցություն ունենալ», - այսօր ի  պատասխան Սլավոնական համալսարանի ուսանողներից մեկի հարցին` ասաց  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Խոսելով Արցախի տեղեկատվական անվտանգության մասին, Սլավոնական համալսարանի նորընծա պատվավոր դոկտոր Բակո Սահակյանը նշել է, որ չնայած ներկայումս տեղեկատվական հարձակումներից պաշտպանվելու հնարավորությունները «միջին աստիճանի» վրա են, համապատասխան աշխատանքներ են իրականցվում, և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը հնարավորություն կտա ապագայում ավելի բարձր աստիճանի բարձրացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը:
... Շարունակություն »
Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:

Հայաստանում պ-ն Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ... Շարունակություն »
Просмотров: 483 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել` եկամուտների գծով՝ 910 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1042.5 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է ... Շարունակություն »
Просмотров: 428 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատի մուտքի մոտ քիչ առաջ դիմավորել  է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը: Նախագահների երկկողմ հանդիպումից հետո, մեր թղթակցի փոխանցմամբ, կտրվի աշխատանքային ճաշ: 

Մինչև նախագահ Սարկոզիի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Ավելի ուշ Հայաստանի ղեկավարը կահնդիպի նաև Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը սեպտեմբերի 22-26-ն աշխատանքային այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին, ինչպես նաև Հայաստանի անկախության 20-ամյակի առթի ... Շարունակություն »
Просмотров: 471 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

7 թուրք ուսուցիչներ առևանգվել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից:

Թուրքական մամուլի հաղորդմամբ, քուրդ զինյալները ուսուցիչներից 4-ին առևանգել են Էլազըղի Արըջաք շրջանից, իսկ 3-ին՝ Դիարբեքիրից։

Նշվում է, որ ուսուցիչներից 4-ը կանայք են։

/Times.am/
Просмотров: 491 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարությունների միջեւ տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաեւ Գերմանիայի Ա ... Շարունակություն »
Просмотров: 449 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան և մասնակցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Նախագահ Սահակյանին է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը և պատվավոր դոկտորի վկայականը: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար:

Նախագահն անդրադարձել է մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին: Երկր ... Շարունակություն »
Просмотров: 459 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

«Ադրբեջանը լուրջ է վերաբերվում այն հարցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով,- այս մասին «1 նյուզ ազ»-ի փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Աղբյուրի փոխանցմամբ, նա անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հայտարարության և նշել, որ չի կարող այն մեկնաբանել:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ժամանակ հայտարարել էր.

«Կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համա ... Շարունակություն »
Просмотров: 497 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Երևանի քաղաքապետարանի և «Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպել է հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ:  «Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երևան քաղաքի 2005-2020 թվականների հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները և լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ»,- քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը:

«Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանն ասաց, որ Երևանի գլխավոր հատակագիծը մշակվել է 2005 թվականին, հաստատվել է 2006 թվականին, մինչև 2020 թվականն է գործելու: «Կառավարության որոշմամբ ժամանակ առ ժամանակ պետք է վերանայվի` գլխ ... Շարունակություն »
Просмотров: 460 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջի շրջանակներում կայացած հանդիպումների ավարտից հետո հանդես է եկել մերձավորարևելյան քառյակի ներկայացված առաջարկների քննադատությամբ` հայտարարելով, որ ժամանակն է պաղեստինյան հակամարտությունը լուծել ոչ թե խոստումներով, այլ կոնկրետ գործողություններով, հաղորդում է «TRT» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ մերձավորարևելյան քառյակը, որին անդամակցում են ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը, զբաղվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմամբ:

«Մերձավոր Արևելքը» ունի ոչ թե խոստումների, այլ կոնկրետ գործողությունների կարիք: Տարածաշրջանը բավականին խնդիրներ ունի և մենք կարծում ե ... Շարունակություն »
Просмотров: 430 | Добавил: Voskanapat | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ