Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 30 » Սերժ Սարգսյան. Մեր տարածաշրջանում առկա իրավիճակը կարիք ունի անհապաղ վերափոխման
17:34
Սերժ Սարգսյան. Մեր տարածաշրջանում առկա իրավիճակը կարիք ունի անհապաղ վերափոխման
«Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման»,-ելույթ ունենալով Վարշավայում այսօր մեկնարկած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա շարունակել. 

«Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի Նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման և վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արևելյան գործընկերության միջոցով, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը:

«Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, և թե՛ ԵՄ անդամ-երկրները: Ցանկության և բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաև հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արևելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որևէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար»,-ասել է երկրի ղեկավարը, ավելացնելով, որ ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, և «մենք պարզապես ակնկալում ենք հետևողականություն իր իսկ սկզբունքների և արժեքների նկատմամբ»:

/Panorama.am/

 
Просмотров: 458 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ