Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 28 » Քննարկման է ներկայացվել 2012թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը
17:11
Քննարկման է ներկայացվել 2012թ.-ի ՀՀ պետական բյուջեի նախագիծը
ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել` եկամուտների գծով՝ 910 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1042.5 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:

Նախատեսվող դեֆիցիտի գումարը 2011 թվականի պետական բյուջեով հաստատված և 2010 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձևավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար` 16.1 մլրդ դրամ և 41.8 մլրդ դրամ նվազումով: Դեֆիցիտ /ՀՆԱ հարաբե-րակցության ցուցանիշը կանխատեսվում է 3.1 %-ի չափով` 2011թ.-ի համար ծրագրված և 2010 թ.-ի փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի և 4.98%-ի դիմաց:

2012թ.-ի ՀՀ համախմբված բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 937.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1069.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) և դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների բյուջեների ծավալը գնահատվել է եկամուտների գծով՝ 96.4 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող հատկացումները) և ծախսերի գծով՝ 96.4 մլրդ դրամ: Ընդ որում 2012թ.-ի եկամուտները կանխատեսվում են 2010 թ.-ի փաստացիի նկատմամբ շուրջ 11.5 մլրդ դրամով, իսկ 2011թ.-ի համար համայնքների կողմից ծրագրվածի համեմատությամբ` շուրջ 2.8 մլրդ դրամով ավելի:

/Panorama.am/
 
Просмотров: 143 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (1)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ