Блог
Главная »
2010 » Сентябрь » 28 » Վ.Հովհաննիսյան. ԼՂՀ ճանաչումը պետք է միաձայն լինի
14:13 Վ.Հովհաննիսյան. ԼՂՀ ճանաչումը պետք է միաձայն լինի |
«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը այն հարցն է, որը պետք է վեճեր չառաջացնի, խորհրդարանում անցնի բոլոր 131 «կողմ» ձայներով, բացականեր չլինեն, եթե նույնիսկ նրանք իսկապես հիվանդ են»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորի կարծիքով, եթե կա կասկած, եթե կա երկմտանք, եթե կա գոնե մի փոքր վտանգ, որ քաղաքական վեճերի կամ տարբեր պատճառներով բանաձևը կարող է անցնել նույնիսկ ոչ 100 տոկոս մեծամասնությամբ, ապա այն պետք է հետաձգել:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության անդամների հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը առանց քվեարկության ներառվել է ԱԺ նստաշրջանի օրակարգ և ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:
/Aysor.am/
|
Просмотров: 528 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |