Блог
Главная »
2010 » Сентябрь » 8 » Տ.Բալայան. «Այդ կարծիքը մենք չենք կիսում»
16:07 Տ.Բալայան. «Այդ կարծիքը մենք չենք կիսում» |
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է "Մեդիամաքս” լրատվական գործակալության հարցին` ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված և Վրաստանի ԱԳ նախարարին վերագրվող կարծիքի շուրջ, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի կայանման ժամկետի ավելացումը սպառնում է Հայաստանի անկախությանը:
«Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում: Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին, եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ այսօր հեռախոսազրույց կկայանա նաեւ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարների միջեւ:
/Aysor.am/
|
Просмотров: 537 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |