Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 5
Հյուրեր: 5
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 22 » Սերժ Սարգսյան. Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը
11:48
Սերժ Սարգսյան. Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը
PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի առթիվ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընդունելության ժամանակ հանդես է եկել շնորհավորական խոսքով: Հանրապետության ղեկավարը ընդունելության մասնակիցներին եւ ամբողջ հայ ժողովրդին շնորհավորել է տոնի կապակցությամբ: Իր խոսքում նախագահը, մասնավորապես, ասել է. «Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության, ոգու և պետականության դրոշը: Եվ դա արել են ոչ թե սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրեպ հասնելու համար, կռվել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արվեստ ու գիտություն են հովանավորել: Եվ այս ամենն արվել է միաժամանակ` միմյանց փոխլրացնելով: Արդյունքում մեզ թողել են ժառանգություն, որ հարուստ է և պարտավորեցնող: Հարուստ է այնքան, որ երբեմն դժվարանում ենք յուրացնել, հարուստ է այնքան, որ Մատենադարանը նեղ է դառնում, և պարտավորեցնող է այնքան, որ երբեմն թվում է, թե այդ պատասխանատվության բեռը կրելը վեր է մեր ուժերից»:

«Բայց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով: Բարձրաձայն ասաց` այո´, ես տեր եմ իմ ժառանգությանը, իմ ինքնությանը, իմ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատմական պատասխանատվությանը: Ես պատրաստ եմ համախմբվել գաղափարի շուրջ, ես պատրաստ եմ միջոցներ կենտրոնացնել հանուն սուրբ նպատակի, ես պատրաստ եմ կռվել ու բանակցել, կառուցել ու արարել, և վերջապես` ես պատրաստ եմ ընդլայնել Մատենադարանը:

Հանրաքվեն մեծ հաշվով խոստում էր, որ մենք տվեցինք ինքներս մեզ և մանավանդ՝ մեր ժառանգներին: Անցած տարիները ցույց տվեցին, որ մենք իբրև ազգ կատարել ու կատարում ենք մեր խոստումը: Իհարկե այս ընթացքում եղել են և´ թերացումներ, և´ նույնիսկ կոպիտ սխալներ, բայց չի եղել ճակատագրական սխալ, որը մեզ կշեղեր մեր ուղեգծից կամ կվտանգեր մեր երկրի ազատությունն ու անվտանգությունը:

Անկախության յուրաքանչյուր տարին, պատմական հեռանկարի առումով, եղել է արդյունավետ, արձանագրել է ձեռքբերումներ ու նվաճումներ: Մենք արդեն կուտակել ենք թե´ դրական, թե´ բացասական բավարար փորձ: Մենք հասունացել ենք թե´ որպես պետական կառույց, թե´ որպես պետական գիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնց գործողությունների հիմքում կան հույզեր, բայց և սառը հաշվարկ ու իրատեսական մոտեցումներ:

Անկախ Հայաստանն անցել է երեք խոշոր տնտեսական ճգնաժամերի միջով: Թեև թերություններով ու սխալներով, բայց հաղթահարել ենք այդ փորձությունները: Հաղթահարել ենք` դասեր քաղելով: Այսօր էլ կրկին դուրս ենք եկել վերելքի ճանապարհ և այսօր էլ խնդիր ունենք կայուն հիմքերի վրա դնելու տնտեսական աճը` նախապես հասկանալով համաշխարհային տնտեսական մոդելում ճգնաժամի բերած սրբագրումները:

Այո´, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարևաններ, որոնց թե´ խոսքը, թե´ գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Սա ցավալի է, բայց փաստ է: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել՝ ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ և ահաբեկչական գործողությունները շփման գծում, իհարկե´, համարժեք պատասխան են ստանում` բազմապատկելով մեր զգոնությունը: Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության և տևական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի´ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի´ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի´ դրեք, մեզ չի´ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրաստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել:

Հայոց պետությունը իրականացրել և իրականացնում է իր առաքելությունը: Մեր հույսը մենք ենք: Ասվածը չի նշանակում, թե մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Ասվածը նշանակում է, որ մենք կանք և մեր հավաքական ջանքով, մեր ժողովրդի մտքի, բազկի ու հավատի ուժով մոտեցնելու ենք հայության նոր աստեղային ժամը: Դա անելու ենք այնպես, ինչպես ազատամարտի օրերին իրենց կյանքի գնով հաղթանակը մոտեցրին հերոս հայորդիները: Հավերժ փա´ռք անմահների հիշատակին: Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է նախագահը:

/Panarmenian.net/
Просмотров: 484 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ