Блог
Главная »
2010 » Сентябрь » 17 » Ս.Սարգսյան. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել չի պատրաստվում
11:10 Ս.Սարգսյան. Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել չի պատրաստվում |
«Լինելով ՀԱՊԿ անդամ` չտեսնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության դրական արդյունքները` նշանակում է հետևել սառը պատերազմի ժամանակաշրջանի մտածելակերպին»,- ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախծագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք Անհատական գործընկերության պլանի հիման վրա, ինչը մեզ հնարավորություն է տալիս կիրառել Դաշինքում կուտակված հսկայական փորձը, մասնակցել խաղաղապահ գործընթացներին: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է ընձեռում արդիականացնել մեր բանակը, բարեփոխումներ կատարել, որոնել անվտանգության համակարգ կառուցելու ճիշտ, արդի ուղիներ: Այն, որ ես այսքան դրական եմ խոսում Դաշինքի մասին, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ին անդամակցել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
/Aysor.am/
|
Просмотров: 466 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |