Блог
Главная »
2010 »
Сентябрь »
15 » ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը
13:40 ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը |
PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն նախկինի պես հավանություն է տալիս Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն ուղղված է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: «Շատ օգտակար է, երբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները համագործակցելու հնարավորություն ունեն: Այդ առումով կարևորում եմ «Հայաստան-2010» զորավարժություններին թուրքական կողմի մասնակցությունը»,- ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:
Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գտնում է, որ Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է որոշեն հարաբերությունների կարգավորման գործընթացի արագությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 388 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |