Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 30 » Ն. Զլոբին. Սահմանները նկարվել են... նաև Ղարաբաղի
16:42
Ն. Զլոբին. Սահմանները նկարվել են... նաև Ղարաբաղի
«Աշխարհի ողջ պատմությունը վկայում է, որ հավերժական պետություններ չկան: Սահմանները փոխվում են, և դա նորմալ գործընթաց է: Չկա ոչ մի պետություն, որը գոյատևի մարդկության ողջ պատմության ընթացքում: Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին»,- այսօր Երևանում ընթացող «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողովի ընթացքում նման տեսակետ արտահայտեց ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի ռուսական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը:

Նրա կարծիքով, Խորհրդային միության օրոք պետությունների սահմանները «բավականին սուբյեկտիվորեն նկարվել են` ԽՍՀՄ-ին հետաքրքրող գործոններից ելնելով, այլ ոչ թե նրանց, ում սահմանները նկարվում էին»: Սա վերաբերում է նաև Ղարաբաղին: Ըստ նրա` այդ սահմանները չէին համընկնում ո՛չ տնտեսական, ո՛չ կրոնական, ո՛չ պատմական կենտրոնների հետ և այդ իսկ պատճառով դրանք ենթակա են փոփոխության:

«Դա նորմալ գործընթաց է և վախենալ պետք չէ: Ցանկալի է այդ գործընթացը կառավարել, կանխագուշակել, որպեսզի այն անակնկալներ չմատուցի»,- նշեց Ն. Զլոբինը:

Նրա խոսքերով, գերտերություններն ապակազմավորվում են երկար, ցավոտ և արյունալի: Շարունակվում է նաև ԽՍՀՄ-ի կազմալուծումը, ինչը կարող է տասնամյակներ տևել. «Եվ թե ինչ կլինի ետխորհրդային տարածքում, ես կանխագուշակել չեմ կարող, քանի որ հետխորհրդային տարածքը` այդ թվում Հարավային Կովկասը, դեպրեսիոն տարածաշրջան է»:

Ն. Զլոբինը շեշտեց, որ ԽՍՀՄ-ը պարտվել է գլոբալ մրցակցությունում: Այժմ բոլորը փորձում են պարտվող պետությունից վերածվել հաղթող պետության:

«Ինչ-որ մեկը դա կկարողանա, ինչ-որ մեկը` ոչ: Որոշները չեն դիմանա և պարզապես կանհետանան: Ոչինչ հավերժ չէ, իսկ քաղաքական սահմանները փոխվում են շատ ավելի արագ, քան էթնիկ, մշակութային, կրոնական և այլն: Գլոբալացմանը կուլ կգնան առաջին հերթին թույլ պետությունները: Այն հարցերին, թե ինքնավարության կորուստը, սահմանների փոփոխությունը ինչպե՞ս կարելի է կաղապարի մեջ դնել և կառավարել, պատասխան չկա: Բայց դա կլինեն ո՛չ ազգային կառավարությունները, ո՛չ բանակները, և միջուկային ռումբերն էլ այստեղ չեն օգնի»,- ասաց Ն. Զլոբինը` հավելելով, որ առկա քաոսային իրավիճակը միջազգային անվտանգության սպառնալիք է:

/Aysor.am/
Просмотров: 599 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ