Блог
Главная »
2010 » Сентябрь » 24 » Մարի Յովանովիչը հանդիպելու է ԱՄՆ հայ համայնքի հետ
16:55 Մարի Յովանովիչը հանդիպելու է ԱՄՆ հայ համայնքի հետ |
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մտադիր է հանդիպել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան տեղեկացմամբ` դիվանագետի շրջագայությունը մեկնարկում է հոկտեմբերի 3-ին և ավարտվում հոկտեմբերի 14-ին: Հոկտեմբերի 4-ին Մարի Յովանովիչը կլինի Ֆիլադելֆիայում, 5-ին` Դետրոյթում, 7-ին` Սան-Ֆրանցիսկոյում և 10-ին` Լոս-Անջելեսում:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են առկա գործընթացները Հայաստանում, հայ-ամերիկյան հարաբերությունները, նաև Հայաստանին Վաշինգտոնի կողմից հատկացվելիք օգնության հարցերը: Դեսպանը կհանդիպի երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նաև` հայ հոգևորականների հետ:
/Aysor.am/
|
Просмотров: 512 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |