Блог
Главная »
2011 »
Август »
17 » Մ.Բրայզա. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի համար` առաջնահերթություն է
17:11 Մ.Բրայզա. ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի համար` առաջնահերթություն է |
Հիմնահարցի կարգավորումը խաղաղ ճանապարհով Բ.Օբամայի և Հ.Քլինթոնի համար առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով ինձ համար որպես Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, նույնպես դա առաջնահերթություն է»,- նշել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:
Նրա խոսքով, հարցի խաղաղ կարգավորումը կարող է ապահովել տարածաշրջանի կայունությունը և կնպաստի Հվ.Կովկասի զարգացմանը: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:
«Ես` իբրև դեսպան, կանեմ ամեն ինչ, աջակցություն կցուցաբերեմ Մինսկի խմբի համանախագահներին և հակամարտող կողմերին, որպեսզի կանխվեն ռազմական գործողությունները և բանակցությունների ճանապարհով հնարավոր լինի հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է դեսպանը:
/Panorama.am/
|
Просмотров: 449 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |