Блог
Главная »
2010 » Сентябрь » 8 » ԼՂՀ անկախության ճանաչումը մնում է Հայաստանի զինանոցում
16:17 ԼՂՀ անկախության ճանաչումը մնում է Հայաստանի զինանոցում |
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Ժառանգության» նախաձեռնության նման օրենսդրական քայլի պահը դեռ չի հասունացել: Այդ տեսակետն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Այդ քայլը մնում է մեր զինանոցում և ամենանպատակահարմար պահին մենք այդ քայլը կիրագործենք», – հայտարարեց նա։
Բանախոսը նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ հայտարարություններին։ Ըստ պատգամավորի` համանախագահները` իրենց հայտարարություններում հավասարության նշան դնելով կողմերի միջև, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։
«Ադրբեջանական կողմի պրոբլեմներն այսօր այնքան շատ են, որ եթե այսօր մի պրոբլեմ ևս ավելացվի, չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը ուղղակի դուրս կգա բանակցային գործընթացից։ Ես կարծում եմ, որ եթե համանախագահները ևս մեկ անգամ այս՝ Ադրբեջանի համար աննախանձելի իրավիճակում մատնացույց անեն, որ հենց ինքն է վատ զարգացումների պատճառը, դա կարող է բերել նրան, որ ադրբեջանական կողմն ուղղակի դուրս գա բանակցություններից»,- ասաց Գ.Մինասյանը։
/Aysor.am/
|
Просмотров: 483 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |