Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 10 » Լ. Մելիք-Շահնազարյան. «Մինսկի խմբի համանախա-գահների այցը տարածաշրջան որոշ ժամանակով կմեղմի առկա լարվածությունը»
10:51
Լ. Մելիք-Շահնազարյան. «Մինսկի խմբի համանախա-գահների այցը տարածաշրջան որոշ ժամանակով կմեղմի առկա լարվածությունը»
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան նախապես պլանավորված էր, սակայն վերջին իրադարձություններն արհեստականորեն ավելի արագացրին այն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց քաղաքագետ, voskanapat.info կենտրոնի ղեկավար Լեւոն Մելիք-Շահնազարյանը, վերջին իրադարձություններ ասելով, նկատի ունի ղարաբաղաադրբեջանական սահմանում առկա լարվածությունը եւ ՄԱԿ-ում Անդրբեջանի կողմից առաջ քաշված նոր բանաձեւի քննարկումն ու քվեարկումը:

«Կարծում եմ` Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան երկու պատճառ ունի` ՄԱԿ-ում առաջ քաշված բանաձեւը եւ վերջին շրջանում ղարաբաղաադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք մտահոգում են համանախագահող երկրներին, եւ վերջիններս փորձում են ամեն կերպ մեղմել առկա լարվածությունը»,-ասաց Լ. Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ այս այցելությունից որեւէ լուրջ փոփոխություն ակնկալել պետք չէ, սակայն որոշ ժամանակով հնարավոր է տարածաշրջանային լարվածության թուլացում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 06:50-ի սահմանում, ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ հարավ) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:

Ըստ Լ. Մելիք-Շահնազարյանի` Մինսկի խմբի համանախագահների այցից հետո Ադրբեջանը որոշ ժամանակով ավելի զուսպ կլինի իր հայտարարություններում եւ ավելի խելամիտ քայլեր կձեռնարկի: «Օգոստոսի 31-ի եւ սեպտեմբերի 4-ի դեպքերից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 10 զոհ, իսկ վիրավորների թիվը մեզ հայտնի չէ, ինչպես նաեւ վերջին շրջանում իրենց բանակում ինքնասպանության եւ դժբախտ պատահարների հետեւանքով 4-5 այլ զոհեր էլ են գրանցվել: Սա Ադրբեջանի համար բարոյական ծանր հարված է»,-նշեց քաղաքագետը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձեւին` Լ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանա Ադրբեջանին ստիպել հրաժարվել այդ բանաձեւը քննարկման դնելուց, սակայն նրանք կարող են դեմ քվեարկել դրան:

«Ամեն ինչ կախված է համանախագահների քվեարկելուց: Եթե դեմ քվեարկեն, ինչպես նախորդ անգամ, ապա մենք կշահենք: Դա կնշանակի, որ Ադրբեջանը հակասությունների մեջ է մտել Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ եւ այդ բանաձեւն իրական ազդեցություն չի կարող ունենալ»,-ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ ՄԱԿ-ն ինքն է դեռ 1993 թ.-ին հարցը տեղափոխել ԵԱՀԿ:

/Armenpress/
Просмотров: 473 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ