Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին շարունակում է այնպիսի կայսերապաշտական մտքեր արտահայտել, որոնց գլխավոր գրավականը հետխորհրդային երկրների՝ «Ռուսաստանի թեև տակ» միավորումն է: Այս մասին, հղում անելով «Նոր Ռեգիոն» թերթին, հաղորդում է «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքը:
Թերթին տված հարցազրույցում Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է իր ապագայի պատկերացումների մասին, այն է` Ռուսաստանի և հարևան երկրների հետ նոր խորհրդային պետություն ստեղծելու գաղափարը:
Պատասխանելով հարցին, թե ինչ ապագա է սպասվում Ռուսաստանին, Ուկրաինիային և Բելառուսիային, Ժիրինովսկին պատասխանել է. «Այստեղ կլինի հնարավորություն: Մենք` հարևաններս, միշտ ապրել ենք միասին: Մենք ունենք ընդհանուր տնտեսություն, մշակույթ և լեզու: Այդ իսկ պատճառով կշարունակվի հետագա ինտեգրացիան: Ուկրաինան Մոլդովայի հետ ոչ միայն կմտնեն ընդհանուր մաքսային տարածքի մեջ, այլ նաև կընդգրկվեն Ռուսաստանի-Բելառուսի պետական միության մեջ»:
Ժիրինովսկու խոսքերով հետագա պլաններում կա այդ նույն 15 երկրներից ստեղծել միասնական պետություն: Նախատեսվում է դաշնային համայնքների համակարգ: «Արդեն ութը գոյություն ունեն, իններորդը կլինի այս տարի: Տասներորդը Բելառուն է և Մինսկը: Հետագայում կմիանա նաև Մեծ Բալթյան երկրները, տասնմեկերորդը կլինի Կիևը, տասներկուերորդը` Օդեսան Մոլդովայի հետ միասին, տասներեքերորդը` Հարավսիբիրյան, հյուսիսային Ղազախստանը, տասնչորսերորդը` Տաշքենդը, Կենտրոնական ասիայի տասնհինգերորդը `կասպյան Ադրբեջանը»-հայտարարել է Ժիրինովսկին:
/Panorama.am/
|