Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 24 » Հյուսիսային Լոռու հայկական գյուղերի 2010թ. որոշ վիճակագրությունից և հիմնախնդիրներից
17:02
Հյուսիսային Լոռու հայկական գյուղերի 2010թ. որոշ վիճակագրությունից և հիմնախնդիրներից
(Սույն ակնարկը վերաբերում է հիմնականում ներկայիս Մառնեուլի շրջանի կազմում գտնվող հայկական բնակավայրերին, մյուս` Բոլնիսի և Թեթրիծղարոյի շրջանների կազմում գտնվող հայկական հատուկենտ բնակավայրերի մասին կխոսվի մեր առաջիկա հրապարակումներից մեկում)

Գյուղ Խոժոռնի
Միջնակարգ հայկական դպրոց` ադրբեջանական սեկցիայով, տնօրեն Լևոն Ղարիբյան:
Դպրոցը հիմնվել է 1938թ., ունի 143 աշակերտ, որից 15-ը` ադրբեջանցի
Խոժոռնու դպրոցի աշակերտների թվում են նաև Գյուլիբաղի իննամյա դպրոցից (12) և Ծոփի իննամյա դպրոցից (6) նշյալ թվերով իրենց ուսումն այստեղ շարունակող աշակերտները:
Խոժոռնու դպրոցն ունի տանիքի վերանորոգման մեծ կարիք:
Գյուղն ունի 900 բնակիչ, որից 75%-ը հայ, 25%-ը` ադրբեջանցի:

Գյուղ Բրդաձոր
Բրդաձորը հայտնի է 5-րդ դարի իր նշանավոր սյունանման քառակող կոթղով, որը գտնվել է գյուղի գերեզմանոցի եկեղեցու մոտ: Այն դեռևս խորհրդային տարիներին տեղափոխվել է և ներկայումս գտնվում է Վրաստանի արվեստի թանգարանում, իսկ կրկնօրինակը ցուցադրվում է Սև ծովի ափին գտնվող Պիցունդա առողջարանում: Այն իր պատկերագրությամբ ընդհանրացվում է Կողբի, Օձունի և Խոժոռնիի նույնատիպ պատմական հուշարձանների հետ: Պատմական խոր անցյալ ունեցող այս գյուղը ներկայումս կանգնել է ամայացման եզրին, հետխորհրդային շրջանում փակվել է գյուղի դպրոցը:
• Գյուղ Խոխմել

1884 թ. ունեցել է 16 տուն հայ բնակչություն, քարաշեն եկեղեցի: Գյուղը հովվել է Աղքյորփիի քահանան ("Արձագանք”, Թիֆլիս, 1884, N 42, էջ 614): Հետխորհրդային շրջանում փակվել է գյուղի դպրոցը:

Գյուղ Ծոփ
Ունի Ադրբեջանական դպրոց` հայկական սեկցիայով: Հայկական իննամյա սեկցիան ունի 12 հայ աշակերտ:

Գյուղ Գյուլիբաղ
Ոչ լրիվ միջնակարգ հայկական դպրոց, փոխտնօրեն` Մորիս Թունյան:
32 աշակերտ, բոլորը` հայ, 13 ուսուցիչ: Դպրոցն ունի վերանորոգման կարիք:

Խոժոռնի, Բրդաձոր, Ծոփ, Գյուլիբաղ գյուղերը միավորված են մեկ համայնքի` Սակրեբուլոյի մեջ, որտեղից Մառնեուլի Սակրեբուլոյի (Մունիցիպալիտետի ժողովի) անդամ է ընտրված Մանվել Ղարիբյանը: Վերջինիս խոսքերով` գյուղը չունի ոչ մենեջեր (գործադիր մարմնի` Գամգեոբայի ներկայացուցիչ), ոչ` հատուկ մասնագետներ, ինչպես դա սահմանված է օրենքով:

Գյուղ Աղքյորփի
Միջնակարգ հայկական դպրոց, տնօրեն` Վիոլետա Սուքիասյան, 895-32-58-13
140 աշակերտ, 21 ուսուցիչ: Դպրոցը հիմնվել է 1948թ.: Աղքյորփու դպրոցի առաջին կորպուսը վերանորոգվել է պետական միջոցներով, երկրորդ կորպուսն ունի վերանորոգման կարիք:

Աղքյորփի /Վրաստան/ – Ջիլիզա / ՀՀ / ճանապարհային- ավտոմոբիլային սահմանային անցակետը ներկայումս փակ է: Բնակիչները նշում են, որ վերջինիս բացման անհրաժեշտությունը շատ մեծ է, քանի որ դրանով Հյուսիսային Լոռու հայկական գյուղերը կկապվեն ՀՀ-ի Ալավերդի քաղաքի հետ` հատելով ընդամենը 18 կմ ճանապարհ: Աղքյորփի /Վրաստան/ – Ջիլիզա / ՀՀ / ճանապարհային- ավտոմոբիլային սահմանային անցակետի փակ լինելու պատճառով Հյուսիսային Լոռու հայկական գյուղերը ստիպված են ՀՀ-ի հետ կապվել Աղքյորփին ՀՀ-ի հետ կապող մեկ այլ սահմանային ճանապարհային- ավտոմոբիլային անցակետով` Աղքյորփի /Վրաստան/ – Պրիվոլնոյե /ՀՀ / կետով: Այն վերոբերյալ գյուղերը կապում է Ստեփանավանի հետ, որի ճանապարհը բավականին երկար է և ունի շուրջ 50 կմ երկարություն:
Սակայն այս պարագայում ևս կան մի շարք հրատապ խնդիրներ: Բանը նրանումն է, որ Աղքյորփի /Վրաստան/ – Պրիվոլնոյե /ՀՀ / սահմանային անցակետի հայկական կողմի սահմանային հսկիչ անցակետում չկա համակարգիչ, որի պատճառով այս անցակետը ներկայումս ևս փակ է: Այս խնդիրը հանգեցնում է նրան, որ Հյուսիսային Լոռու ողջ բնակչությունը կամ հասնելու է Սադախլո /Վրաստան / – Բագրատաշեն /ՀՀ/ անցակետ, կամ հեռավոր Գուգութի /Վրաստան/ – Գոգավան /ՀՀ/ անցակետ: Աղքյորփու բնակչությունը նշում է, որ իրենք և հարևան գյուղերի բնակիչները հիմնականում գնում են ՀՀ` Գուգութի /Վրաստան/ – Գոգավան /ՀՀ/ անցակետով, դրանով անիմաստ տեղը անցնելով ևս 60 կմ լրացուցիչ ճանապարհ:

Գյուղ Չանախչի
Ոչ լրիվ միջնակարգ հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյան: Դպրոցն ունի 39 աշակերտ, 10 ուսուցիչ: Դպրոցը հիմնվել է 1927թ.:
Չանախչի գյուղի դպրոցը ամբողջովին վթարվել է 1988թ. երկրաշարժի պատճառով: Այժմ գյուղի դպրոցը հանդիսանում են թվով 7 տնակները, որոնց մեջ անց են կացվում պարապմունքները: Տնակներից 2-ը տրվել են Վրաստանի Սամտրեդիայի շրջանից, մնացած 5 տնակները տրամադրել է գերմանական մի կազմակերպություն:

Չանախչի գյուղի ամենամեծ հիմնախնդիրներից է այն, որ ՀՀ-Վրաստան դեռ չկայացած սահմանագծման պատճառով գյուղը բաժանվել – մասնատվել է երկու մասի: Մեջտեղով անցնեղ գետը դարձել է գյուղը բաժանող սահմանագիծը, որը նաև ներկայումս հանդիսանում է ՀՀ – Վրաստան սահմանը: Այն Չանախչիի համար դարձել է այսպես կոչված "բեռլինյան պատ”: Գյուղի` ՀՀ-ի կազմում գտնվող մասից, որը գյուղացիներն անվանում են "Գոմակ”, պարզապես հնարավոր չէ անցնել գյուղի մյուս` Վրաստանի կազմում հայտնված մաս, քանի որ այդպիսի անցումը դիտվում է "պետական սահմանի ապօրինի հատում”, որը դատապարտելի է քրեական օրենսգրքով:
Գյուղը սպասում է իր "վերամիավորմանը”:

Գյուղ Կարմիրգյուղ
Միջնակարգ դպրոց, տնօրեն` Վարդան Սայադյան: Դպրոցն ունի 110 աշակերտ, որից 3-ը` վրացիներ:
Վրացիները, նաև մի քանի հայ աշակերտներ, Կարմիրգյուղի դպրոց են գալիս հարևան Իմիր` հայ – վրաց – ադրբեջանական գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցից: Կարմիրգյուղի դպրոցն ամբողջ Վրաստանում յուրօրինակ է այն իմաստով, որ այստեղ վրացի (իմիրցի) մի քանի աշակերտներ միջնակարգ կրթություն ստանալիս "հայանում են”:
Կարմիրգյուղն ունի ներկայումս մոտ 700 բնակչություն:

Գյուղ Միրզոևկա /Բուդյոնովկա/
Գյուղն ունի 450 հայ բնակչություն, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է Վանիկ Հարությունյանը:

Գյուղ Դամիա
Միջնակարգ դպրոց, տնօրեն` Սիլվա Ամիրյան: Դպրոցն ունի 50 աշակերտ, բոլորը` հայ, 16 ուսուցիչ: Հիմնվել է 1932թ., մինչ այդ այն եղել է լիկկայան:

Գյուղը շրջակա մի քանի ադրբեջանական գյուղերի հետ միավորված է մեկ համայնքի` սակրեբուլոյի մեջ, որտեղից Մառնեուլի Սակրեբուլոյի (Մունիցիպալիտետի ժողովի) անդամ է ընտրված ոմն ադրբեջանցի: Դամիացիների խոսքերով` գյուղը, փաստորեն, չունի ոչ մի հայկական պաշտոնյա, անգամ հատուկ մասնագետներ, ինչպես դա սահմանված է օրենքով:

Գյուղ Շահումյան
Պատմական հարուստ անցյալով և ի պատիվ Ստ. Շահումյանի` 1923թ. Շահումյան վերանվանված նախկին Շուլավեր բնակավայրը լեզգիների ասպատակությունների հետևանքով հայաթափվել է 1740-ական թվականների վերջին, կրկին վերաբնակեցվել Գարդմանքի (Շամշադին) հայերով` 1750-ական թվականների վերջերին: Ներկայումս գյուղն ունի 4000 բնակիչ: 2008թ. օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո գյուղ են բերվել նաև, տարբեր տվյալներով, շուրջ 150-200 փախստական վրացիներ:

Շահումյանի Լևոն Պարոնյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, տնօրեն` Արտյուշ Ուրումյան, դպրոցն ունի 304 աշակերտ, 22 ուսուցիչ: Դպրոցի շենքը կառուցվել դեռևս 1899թ., որտեղ 1921թ. հիմնվել է դպրոց: Դպրոցը ներկայումս ունի վերանորոգման կարիք:

Շահումյանի թիվ 2 ռուս-վրացական դպրոց (ռուսական դպրոց` վրացական սեկտորով): Տնօրեն` Անահիտ Ռեստևանյան:

161 աշակերտ, որից հայ են թվով 97-ը: Մնացյալք փախստականների երեխաներն են (վրացի, օս ևն): Դպրոցն ունի 42 ուսուցիչ:

Դպրոցը փախստականներին տրվող աջակցության շրջանակներում վերջին շրջանում ենթարկվել է կապիտալ վերանորոգման: Այժմ վերանորոգման կարիք ունեն սպորտ դահլիճն ու փոքր-ինչ նաև` կտուրը: Թե ինչու են Շահումյանի հայ ծնողները նախընտրում իրենց երեխաներին տալ ռուսական, այլ ոչ` հայկական դպրոց, տնօրենը բացատրում է` ծնողներն այդպես են գտնում, քանի որ ռուսերեն լեզուն տիրապետելով երեխաները արդեն կարծես մի համալսարան ավարտեն: Ռուսական դպրոցից վերջիններս ընդունվում են ՀՀ-ի, Վրաստանի ու Ռուսաստանի տարբեր բուհեր:
Կբացվի արդյոք թիվ 2 դպրոցում հայկական սեկտոր, տնօրենը պատասխանում է, որ` ոչ: Չբացման պատճառները Շահումյանի դպրոցի տնօրեն Ա. Ռեստևանյանին է փոխանցել Մառնեուլի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը. "Եթե բացենք հայկական սեկտոր, ապա բոլորն իրենց երեխաներին կբերեն այստեղ, և մյուս երկու հայկական դպրոցներում աշակերտ չի մնա”:
Շահումյանի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոց, տնօրեն` Աիդա Ազատյան:
Դպրոցն ունի շուրջ 100 աշակերտ, 28 ուսուցիչ: Դպրոցը հիմնվել է 1888թ., ներկայումս ունի խիստ վերանորոգման կարիք:

Խառը բնակչություն ունեն Թամարիս, Նորգյուղ (Թազաքենդ), Մառնեուլ (մոտ 2000 հայ), Շուլավեր (մոտ 300 հայեր, հայ աշակերտները հաճախում են կամ Կարմիրգյուղի հայկական կամ տեղի ռուսական դպրոց, գյուղը` Փոքր Շուլավեր անվամբ, 1884 թ. ունեցել է 18 տուն հայ բնակչություն և չի ունեցել եկեղեցի ("Արձագանք”, Թիֆլիս, 1884, N 42, էջ 613), այստեղով է անցնում Երևանը Թիֆլիսին կապող միջպետական մայրուղին), Սիոն (գյուղում մնացել են մի քանի ընչազուրկ հայ ընտանիքներ, հայկական դպրոցը փակվել է), Ուլյանովկա բնակավայրերը: Մեր ուսումնասիրությունների համաձայն` մոտ 3 հայ ընտանիք ապրում է Մամեյ գյուղում, Սադախլոյում ևս կան 20-25 ընտանիք հայեր:

Պատրաստեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ
Վահե Սարգսյանը

/Times.am/
Просмотров: 1084 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ