«Մեր ամենամեծ ռեսուրսը մեր ինտելեկտուալ ներուժն է: Եւ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների ինտելեկտուալ ներուժը, այլ` ամբողջ հայ ժողովրդի»,- ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս: Ավելի մեծ ներուժ, քան այդ մարդիկ են, մենք ոչ մի տեղ չենք գտնի: Մի կողմից, իհարկե, վատ է, որ նրանք բոլորը Հայաստանում չեն ապրում: Բայց, մյուս կողմից, այդ մարդիկ ապրում են զարգացած հասարակություններում, նրանք վիթխարի հաջողությունների են հասել շատ տարբեր բնագավառներում: Սփյուռքահայերի միջնորդությամբ այդ պետությունների, բարձր տեխնոլոգիաների հետ կապը պարգև է, որը մենք պարտավոր ենք օգտագործել»,- ասել է երկրի ղեկավարը:
«Հայաստանը շատ փոքր տարածքով երկիր է: Մենք առանձնահատուկ բնական ռեսուրսներ չունենք: Դրա համար էլ մենք պարտավոր էինք ուշադրություն դարձնել այնպիսի կարևոր ներուժին»,- ասել է նախագահ Սարգսյանը, նշելով, որ Հայստանում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ գիտնականներին, երիտասարդ այլ մասնագետներին:
«Բնակարաններ ձեռք բերելու հարցում մենք օգնում ենք ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլև մեր երիտասարդ ստեղծագործ մտավորականությանը և, ընդհանրապես, երիտասարդ ընտանիքներին: Հայաստանի կայուն զարգացման երաշխիքը կիրթ և ապահովված երիտասարդն է»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
/Aysor.am/
|