Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 23 » ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է մի շարք երկրների պաշտոնակիցներին
12:29
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է մի շարք երկրների պաշտոնակիցներին
Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրորդ օրը հագեցած էր երկկողմ հանդիպումներով:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Նախարար Նալբանդյանի խոսքերով ս.թ. հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որևէ այլ սկզբունքի:

Հայաստանի ներկայացուցչությունում կայացավ նաև Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարևոր հանգրվաններից է:

Հունգարիայի արտգործնախարարի Յանոշ Մարտոնիի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ուղղված Հունգարիայի Նախագահ Լասլո Սոլյոմին:

Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափով համագործակցության խնդիրների շուրջ: Հունգարիայի ԱԳ նախարարն իր հայաստանյան գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարվա մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Էդվարդ Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրեց այցելել Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Սինգապուր:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի: 
Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: 

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր: 

Նախարարներն անդրադարձան ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին և այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցությանը:

Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկեցին հաջորդ տարվա սկզբին Հայաստանի Նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծման ուղղված գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: 

/Aysor.am/
Просмотров: 531 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ