Блог
Главная »
2010 » Сентябрь » 14 » Հանրապետականները չեն մասնակցելու Ս. Խաչի պատարագին
13:03 Հանրապետականները չեն մասնակցելու Ս. Խաչի պատարագին |
«Այն, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ չի տեղադրվելու, հակասում է մեր կրոնական ծիսակարգին և ապացուցում է, որ Թուրքիայի կողմից կազմակերպված պատարագը` մեծ շոու է, իմիտացիա»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության և համանուն խմբակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Հ. Սահակյանի խոսքով` հարցը հայկական կողմից քաղաքական արձագանք չի ստանում, որպեսզի «Թուրքիան չհասնի իր նպատակին»:
«Նրանք` պատարագ կազմակերպելով, ցանկանում են ցույց տալ, թե լուծում են կրոնական խնդիրները, միևնույն ժամանակ ցանկանում են քաղաքական արձագանք ստանալ»,- մանրամասնեց Հ. Սահակյանը:
Պատգամավորը հայտնեց նաև, որ Հանրապետական կուսակցության անդամները չեն մասնակցելու պատարագին: Նա կոչ արեց մյուս քաղաքական ուժերին ևս վարվել նմանակերպ:
/Aysor.am/
|
Просмотров: 566 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |