Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 22 » «ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» խորագիրը կրող համաժողովում քննարկվել է Արցախի հարցը
16:07
«ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» խորագիրը կրող համաժողովում քննարկվել է Արցախի հարցը
Ս.թ. սեպտեմբերի 17-18-ը Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության եւ Ժնեւի բարձրագույն որակավորման ինստիտուտի հրավերով Ժնեւում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը`«ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստմանն ուղղված Եվրոպական անվտանգության երկխոսություն» անվտանգության սպառնալիքների հանդեպ ԵԱՀԿ կարողությունների ամրապնդում թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով:

Համաժողովին մասնակցում էին Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերին դե Բրիշամբոն, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Մոլդովայի, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Հունգարիայի դեսպանները, եվրոպական հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում առանձին նիստ գումարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին քաղաքական վարչության պետ Քրիստիան Մովլին:

Ծավալված քննարկումներին ներկայացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ կարգավորման ընթացքը, ինչպես նաեւ բանակցային գործընթացի ներկա դժվարություններն ու հեռանկարները: Քննարկման մասնակիցները կարեւորեցին Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը եւ երկարամյա համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձառությունը, որպես հակամարտության կարգավորման բացառիկ գրավական:

Ժնեւ իր այցելության շրջանակներում փոխարտգործնախարար Կիրակոսյանը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Թայլանդի դեսպան Փ. Սիհասակի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

ՄԻԽ նախագահի հետ պարոն Կիրակոսյանը քննարկեց ներկայումս ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 15-րդ նստաշրջանի` սեպտեմբերի 22-ի նիստի օրակարգում ներառված Հայաստանի համընդհանուր պարբերական դիտարկման ամփոփող փաստաթղթի քննարկմանն առնչվող հարցեր:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի գրասենյակում քննարկվեցին Հայաստանում դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը հանձնակատարի աջակցության, ինչպես նաեւ հանձնակատարի` Հայաստան պաշտոնական այցելություն կատարելու հարցերը:

Սեպտեմբերի 19-ին Արման Կիրակոսյանը Ժնեւի (Տրուանեի) Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում մասնակցեց Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին նվիրված պատարագին եւ հանդես եկավ շվեյցարահայ համայնքին ուղղված ուղերձով:

/Times.am/
Просмотров: 435 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ