Блог
Главная »
2010 » Сентябрь » 27 » Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում խոսեց ԼՂ հիմնախնդրի շուրջ
10:57 Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում խոսեց ԼՂ հիմնախնդրի շուրջ |
Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձ կատարեց ՄԱԿ-ի և Գլխավոր ասամբլեայի գործունեությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությանը, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և սադրիչ գործողություններին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ՄԱԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերի կարևորությանը, ինչպես նաև Թուրքիայի դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցմանը:
/Aysor.am/
|
Просмотров: 493 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |