Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 24 » Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ
16:57
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ
Նյու-Յորք Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելության երրորդ օրը եւս հագեցած էր տարբեր ձեւաչափերի հանդիպումներով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի արտգործնախարարի աշխատանքային օրը սկսվեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումով, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երեւան:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին հանձնեց «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը:

Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Յանդրոկովիչի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը իր խորվաթցի գործընկերոջը փոխանցեց Խորվաթիայի Նախագահ Իվո Յոսիպովիչին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Նախարարները նշեցին, որ անցյալ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ նախագահական մակարդակով բարձրաստիճան փոխայցելությունները լավ նախադրյալներ ստեղծեցին հայ-խորվաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Յանդրոկովիչն անդրադարձան նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը քննարկեցին հաջորդ ամիս Սլովենիայի Նախագահի Հայաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքները, անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Սլովենիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքները: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալիմի հետ էր: Զրոււցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս համագործակցության տարբեր ուղղություններով նկատվող ակտիվության կապակցությամբ եւ պայմանավորվեցին հավելյալ աշխատանքներ տանել հարաբերությունների առավել զարգացման համար: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալիմը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը: Իրաքի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասաց, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրեց Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:
Սեպտեմբերի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը:

/Times.am/
Просмотров: 594 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ