Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 22 » Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը
11:50
Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը
PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին սկսվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու Յորք: Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց եւ ելույթ ունեցավ 2000 թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձավ Հայաստանում այդ ուղղությամբ կատարած եւ ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին:

Սույն համատեքստում Էդվարդ Նալբադյանը անդրադարձ կատարեց նաեւ անվտանգությանն առնչվող հարցերին, հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այդ առնչությամբ նա մասնավորապես ասաց. «Ընդունելով, որ անվտանգությունը եւ զարգացումը սերտորեն միահյուսված են, Հազարամյակի հռչակագրում կառավարությունները հանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհավիրքներից, ինչպես երկրների ներսում, այնպես էլ պետությունների միջեւ: Այդ առումով սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության եւ անվտանգության, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ:

Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը:

Մինչ մենք խոսում ենք Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից եւ կիսում մեր մտահոգությունները դեռեւս չիրականացված նպատակների շուրջ, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի զարգացման բոլոր նպատակները իրականացվել են եւ համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն եւ արդարություն»:

Նյու Յորք այցելության ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաեւ տարբերի երկրների իր գործընկերների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

/Panarmenian.net/
Просмотров: 444 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ