Блог
Главная »
2010 »
Сентябрь »
10 » Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը
12:33 Էդուարդ Շարմազանով. Միջնորդ երկրները հասկացրեցինի Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը |
PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կառուցողական դիրքորոշման և հայ դիվանագիտության ճնշման շնորհիվ ադրբեջանական կողմը հանեց Ղարաբաղի վերաբերյալ իր փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվեարկությունից: Այդ մասին այսօր PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի, դեռ մինչ այդ փաստաթղթի քվեարկության դնելը ՄԱԿ-ի ԳՎ-ում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հայկական կողմը անպայման պատասխան գործողություններ կձեռնարկի: «Հենց հայ դիվանագիտության պատասխան գործողությունների շնորհիվ ադրբեջանական կողմը ֆիասկո կրեց»,-նշել է նա:
Ինչպես նշել է Շարմազանովը, եթե մինչ օրս Ադրբեջանն իր ապակառուցողական նախաձեռնությունների համար հրապարակային ապտակ չէր ստանում համանախագահ երկրների կողմից, ապա այժմ միջնորդ երկրները հասկացնել տվեցին Բաքվին, որ այլևս չեն հանդուրժի վերջնագրերի վրա հիմնված քաղաքականությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 506 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |