Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զանգակ 97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը խոսեց դպրոցական դասագրքերի իրավիճակի շուրջ և նշեց, որ այս տարի գրեթե ավարտվում են Ավագ դպրոցների դասագրքերի հրատրակման աշխատանքները, չեն հրատարակվել 2 դասագիրք միջին դասարններում` կերպարվեստի և երաժշտության, և Ավագ դպրոցի 3 դասագիրք` կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա առարկաներից, որոնք նախատեսված են հումանիտար հոսքի համար:
«Վերջին 5 տարիների ընթացքում մնացած բոլոր առարկաների գծով բոլոր դասագրքերը հրատարակվել են և դասագրքերի փաթեթը կարծես ամբողջապես ունենք»,- շեշտեց Ս. Մկրտչայնը և հավելեց, որ 2011թ.-ին կհրատարկվեն նաև այս տարի չհարատարկված դասագրքերը, և դպրոցների բոլոր առարկաների գծով բոլոր դասագրքերի հրատարակումը կավարտվի:
Բանախոսը նշեց, որ այս տարի հիմնականում շեշետը դրված էր Ավագ դպրոցի դասագրքերի հրատարակման վրա. հրատարակվել է մոտ 10 անուն դասագիրք:
Ինչ վերաբերում է դասագրքրի բովանդակությանը, ապա Սոկրատ Մկրտչյանն ընդգծեց, որ այս տարվա դասագրքերը որակով ավելի բարձր են, քան նախորդ տարիների գրքերը:
Գիտելքիների առումով, Ս. Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ դասագրքերի բովանդակությունը բավարարում է, սակայն դասագրքերում չկա այն պաշարը, որ աշակերտը կարող է կիրառել իր առօրյայում:
«Այս տեսակետից մեր դասագրքերը հետ են մնում»,- ընդգծեց Սոկրատ Մկրտչյանը:
/Aysor.am/
|