Блог
Главная »
2010 » Сентябрь » 14 » Արցախի ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի հաջրոդ քառօրյայում
14:31 Արցախի ճանաչման մասին օրինագիծը կքննարկվի հաջրոդ քառօրյայում |
Այսօր մեկնարկեց Հայաստանի Ազգային ժողովի չորրորդ գումարման աշնանային նստաշրջանը: Ի թիվս օրակարգում նեկայացված հարցերի շրջանառության էր դրվել նաև սեպտեմբերի 1-ին «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղարկված որոշման նախագիծը, որի համաձայն առաջարկվում էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունել արտահերթ:
Այս առիթով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը քննարկման կդրվի հաջորդ քառօրյայի ընթացքում: ԱԺ նախագահը հստակեցրեց, որ այն դրվելու է արտահերթ քննարկման:
Նշենք, որ օրինագիծը դրական եզրակացություն չի ստացել գլխադասային հանձնաժողովի կողմից: Մինչդեռ «Ժառանգությունը», օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքով իրեն վերապահված իրավունքից, օրինագիծը ճանաչել էր արտահերթ: Այն ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երկրոդ օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին, ժամը 14:30-16:00:
/Aysor.am/
|
Просмотров: 536 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |