Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 10 » Անդրեյ Արեշև. Այն, որ Ադրբեջանը ետ է կանչել իր բանաձևը, կապված է Ղարաբաղի շուրջ զինված սադրանքների հետ
12:35
Անդրեյ Արեշև. Այն, որ Ադրբեջանը ետ է կանչել իր բանաձևը, կապված է Ղարաբաղի շուրջ զինված սադրանքների հետ
PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, այն փաստը, որ պաշտոնական Բաքուն ետ կանչեց Հայաստանի դեմ ուղղված իր բանաձևը, կապված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշման հետ, որոնք մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական սադրանքների ակնհայտ էսկալացիայի վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ Նյու Յորքում հերթական, մեղմ ասած, չհավասարակշռված փաստաթղթի ընդունման դեպքում, կողմերից մեկի մոտ կարող է վստահություն առաջանալ, որ նա միջազգային աջակցություն է ստանում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու համար»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը:

Ըստ նրա, նման լուծման փորձը կհանգեցնի անկանխատեսելի հետևանքների բոլոր կողմերի համար, ընդ որում ոչ միայն անմիջական մասնակիցների: «Պատահական չէր Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի վերջին հայտարարությունը, որն ուղղակի հրապարակավ բարձրաձայնեց խոշոր միջազգային էներգետիկ կորպորացիաների տագնապը` Հարավային Կովկասում իրենց նախագծերի ապագայի համար լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում: Շփման գծում վերջին սադրանքների շարքը հստակ վկայում է այն մասին, որ հնարավոր ավելի խոշոր ռազմական միջադեպերը ոչ մի դեպքում չեն լինի միակողմանի, որքան էլ դա ողբալի լինի ռազմատենչ հայտարարությունների որոշ հեղինակների համար»,-ասել է նա:

Արեշևն ընդգծեց նաև, որ այժմ միջնորդների համար, եթե նրանք իրոք ցանկանում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ակտուալ խնդիր է հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների գործարկումը: Ռուսաստանցի փորձագետը նշել է, որ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ դիտորդների առաքելության գործառույթները, որոնք շուտով մեկնելու են Ղարաբաղ և մերձակա շրջաններ: «Ինչ վերաբերում է հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, ապա դա հազիվ թե հնարավոր լինի, առանց հաշվի առնելու, մասնավորապես, վերջին տարիների միջազգային իրավական նախադեպերը»-հայտարարել է Անդրեյ Արեշևը:

/Panarmenian.net/

Просмотров: 463 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ