ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջև` նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:
Просмотров:
470
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.09.2010
|
|
Այսօր ասուլիսի ժամանակ սահմանադրագետ, իրավաբան Հրայր Թովմասյանն անդրադարձավ հայկական մամուլին: Ըստ բանախոսի, մամուլը, քաղաքական ընդդիմության նման, պետք է ազդակ լինի իշխանությունների համար, ուղորդի հասարակության համար կարևոր հարցերի լուծմանը:
«Ես ընդդիմությանն ու լրագրողներին երբեմն համեմատում եմ իրար հետ և նույն հարթության մեջ եմ դնում՝ որպես պետության մեջ գլխավոր ֆունկցիա իրականացնող հասարակական օրգանիզմ», – ասաց նա, նշելով, որ հայաստանյան մամուլը դեռ չի կարողանում ստանձնել այդ դերը: Ըստ Հ.Թովմասյանի` Հայաստանի վերջին տարիների իրականությունը մամուլի միջոցով սև ու սպիտակ է ներկայացվում, արտահայտվում են ծայրահեղ կարծիքներ, սակայն ոչ մի լուծում չի նշմարվում։
...
Շարունակություն »
Просмотров:
549
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.09.2010
|
|
Այսօր «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել» գրքի շնորհանդեսի ժամանակ գրքի հեղինակ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ, նշեց, որ մենք աշխարհագրական Լեռնային Ղարաբաղից դուրս չենք եկել և, ըստ նրա, մոռացության է մատնվել մեր սահմանների լեգիտիմությունը և Ադրբեջանի սահմանների ոչ լեգիտիմ լինելը:
«Սահմաններն ածանցվում են ինքնորոշման ակտից: Մերօրյա Ադրբեջանի սահմաններում երբևիցե լեգիտիմ ինքնորոշում տեղի չի ունեցել` ոչ 1918թ.-ին, ոչ 1920թ.-ին և ոչ էլ 1991թ.-ին»,- շեշտեց բանախոսը և փաստեց, որ մերօրյա Ադրբեջանը լեգիտիմ սահմաններ չունի հատկապես, որ վերադարձել է 1918-20թ.-ի Ադրբեջանի հանրապետությանը, որն ընդհանրապես սահմաններ չի ունեցել` ոչ ճանաչված, ոչ կայացած:
Просмотров:
575
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
09.09.2010
|
| |