Այսօր Երևանում մեկնարկեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստը:
Նշենք, որ նախորդ նիստը կայացել է 2009 թ. մարտի 18-ին` Մինսկում: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ ոկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ԲՀ առևտրի նախարար Վալերի Չեկանովը:
«Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հիմքում ընկած է երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի շարունակական ընդլայնումը»,- ողջույնի խոսքում ասաց Ն. Երիցյանը:
Просмотров:
632
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2010
|
|
«Հայաստանի նախաձեռնությունը առանց որևէ նախապայմանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ վայելում էր միջազգային հանրության ամբողջական աջակցությունը: Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ և ի վերջո ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին», - ասել է Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
Просмотров:
483
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2010
|
|
«Չնայած վերջին տասնամյակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռավոր, բայց նաև՝ մոտ 1946-ի հունվարի 10-ին արտահայտված նպատակներին, որոնք առավել քան օրակարգային են մնում մեր գործողություններում», - ասել է Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
ՀՀ ԱԳ նախարարը հարցադրել է, թե ինչպե՞ս կարելի է պահպանել խաղաղությունն, անվտանգությունն ու կայունությունը, երբ տասնյակ անգամ բազմապատկվում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:
...
Շարունակություն »
Просмотров:
533
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2010
|
|
Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
«Ամեն տարի ազգերի մեծ ընտանիքը հավաքվում է ի մի բերելու Կազմակերպության ձեռքբերումները, և համատեղ խորհելու աշխարհի առջև ծառացած առկա խնդիրների լուծումների շուրջ, արձանագրելու՝ ինչի շուրջ են միավորված ազգերը, և ինչն է դեռ իրենց տարանջատում:
Այսպես, 65 տարի շարունակ, Գլխավոր Ասամբլեան իրականացնում է այդ դժվարին, բայցև՝ վեհ առաքելությունը, որի իմաստը այդքան հստակ ձևակերպել էր Գլխավոր Ասամբլեայի ամենաառաջին նիստի առաջին իսկ բանախոսը
...
Շարունակություն »
Просмотров:
533
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2010
|
|
Սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձ կատարեց ՄԱԿ-ի և Գլխավոր ասամբլեայի գործունեությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությանը, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և սադրիչ գործողություններին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ՄԱԿ-ի կողմից ձեռնարկվող քայլերի կարևորությանը, ինչպես նաև Թուրքիայի դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցմանը:
...
Շարունակություն »
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2010
|
| |