Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Сентябрь » 16
PanARMENIAN.Net - Հայաստանը համարժեք պատասխան տվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջիկա պատարագի շուրջ ծավալված թուրքական խեղկատակությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «Ավելի ճիշտ կլիներ, եթե միջազգային կազմակերպությունները, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, արձագանքեին քրիստոնեական եկեղեցու հանդեպ Թուրքիայի անվայել պահվածքին»,-ասել է պատմաբանը՝ հավելելով, որ ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա առաջարկով՝ ներառել հնագույն հայոց մայրաքաղաք Անիի հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:

Դեմոյանը նշեց նաև, որ Հայաստանը պետք է մի փաստաթուղթ մշակի, որով կպահանջվի միջազգային հանրությունից հստակ գնահատական տալ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ու Թուրքիայի միաս ... Շարունակություն »
Просмотров: 556 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի համատեքստում գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հարցին ի պատասխան պարոն Սիմոնսը հավաստի ... Շարունակություն »
Просмотров: 547 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ամբողջությամբ թելադրվում է արտաքին ուժերի կողմից: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: 

«Պատմական այն ժամանակահատվածում, երբ ակտիվորեն սկսում են մեզանով զբաղվել, պատմությունը ցույց է տալիս, որ մեզ համար վատ է լինում»,- նշեց նա: 

Ըստ բանախոսի, Հայաստանը կորցրել է անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը 1990-ական թվականների կեսերից, երբ այն ժամանակվա իշխանությունները սկսեցին հզոր դաշնակիցներ որոնել: 

... Շարունակություն »
Просмотров: 516 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - Տարերային աղետների վերացման ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունները կարևոր նշանակություն ունեն, հատկապես եթե նկատի ունենք, որ Հայաստան են ժամանել փրկարարներ 29 երկրներից և 4 միջազգային կազմակերպություններից: Այդ մասին Լուսակերտում լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում զորավարժությունների անցկացումը «միջազգային համագործակցության փայլուն օրինակ է» և Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ գերազանց փոխգործակցության վառ ապացույցը: Ընդ որում նա նկատել է, որ այսօր աղետների կանխման միասնական համակարգի ձևավորումը շատ կարևոր հարց է` հաշվի առնելով միջազգային համագործակցության օգտագործման ներուժը: «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է մի քանի հիմնական ուղղություններով, որոնցից ... Շարունակություն »
Просмотров: 534 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունում է այն, որ Ադրբեջանը ետ կանչեց Ղարաբաղի վերաբերյալ իր բանաձևը ՄԱԿ-ի ԳՎ-ում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: «Մենք չենք հավատում, որ այդ բանաձևը կնպաստի խաղաղ գործընթացին: Դա կարող է շեղել ուշադրությունը բանակցություններից»,-ասել է նա: Ըստ նրա, հակամարտության լուծման ամենաարագ ուղին ուղիղ բանակցություններն են ՄԽ շրջանակներում:

Բրադկեն նշել է, որ էական տարբերություն չի տեսնում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ու նախագահների դիրքորոշումների մեջ, որոնք արտահայտվել են եվրոպական մայրաքաղաքներում: Համանախագահը կարևորեց ԵԱՀԿ համանախագահների ճանաչողական այցը: «Դա շատ կարևոր այցելություն է լինելու: Դուք գիտեք, որ ԵԱՀԿ վերջին գնահատող առաքելությունը տեղի է ունեցել 5 տարի առաջ: Տարեսկզբին մենք ... Շարունակություն »
Просмотров: 536 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի սուլթանի շրջապատում գրագետ մարդիկ կլինեն, ովքեր վերջինիս խորհուրդ կտան հիմարություններով չզբաղվել՝ իրեն ու իր ժողովրդին անհարմար դրության մեջ չգցել: Չնայած, կարծես թե Ալիևը որևէ մեկի խորհուրդը չի ընդունում և շարունակում է աչքի ընկնել իր տգետ հայտարարություններով»,- անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայում հնչեցրած հայտարարությանը՝ Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել էր, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Վերջինս նաև նշել էր, թե հայերը տարիներ շարունակ ոչնչացրել են ա ... Շարունակություն »
Просмотров: 558 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Просмотров: 536 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: 

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձևավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ և կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել փոխգործակցությունը:

Просмотров: 516 | Добавил: Voskanapat | Дата: 16.09.2010 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ