Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Декабрь » 2 » Թուրքական գամբիթ` ղարաբաղյան ձիով
19:20
Թուրքական գամբիթ` ղարաբաղյան ձիով
«Ներկա պահին մոտեցնելով դիրքորոշումները, մենք առնվազն կարող ենք սկսել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը հնարավորություն կտա ստորագրելու հիմնարար պայմանագիրը», - ամփոփելով Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկկողմ ու բազմակողմ բանակցությունների արդյունքները` դեկտեմբերի 2-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Աթենքյան բանակցություններից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ՄԽ անդամ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որտեղ ևս խոսվում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզունքների համաձայնեցման հնարավորության մասին: «Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում և կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտելու այդ աշխատանքը` համաձայն հուլիսի 10-ին Աքուիլայում Ութնյակի գագաթաժողովում երեք նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության», - ասվում է Աթենքում հրապարակված հնգյակի համատեղ հայտարարության մեջ: Դեկտեմբերի 1-ին` Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները հայտարարեց. «Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ջանքերով կարևոր քայլեր են կատարվել կարգավորման ուղղությամբ: Միայն այս տարվա ընթացքում նախագահների 6 հանդիպում է տեղի ունեցել: Հույս ունենք, որ առաջընթացի կարելի է հասնել նաև Աթենքում, հակամարտությունը շուտով կկարգավորվի: Ես երկու երկրների ԱԳ նախարարներին կոչ եմ անում հակամարտության կարգավորման շուրջ հասնել համաձայնության և այն գրավոր ամրագրել»: Իսկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քուշները նաև հավելել է. «Ղարաբաղյան հակամարտությունը հիմա չի լուծվի, բայց հավանաբար` դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: …Մենք ենթադրում էինք, որ այսօրվա հանդիպմանը ԼՂ վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի, սակայն ես դրանում այդքան էլ վստահ չեմ, քանի որ վերջին բարդությունները դեռևս մնացել են»: 

Աթենքում արված այս հայտարարությունները չափազանց հետաքրքրական են մի քանի առումով: Նախ` առաջին անգամ է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր 5 կողմերը փոխհամաձայնեցված փաստաթուղթ են ստորագրում: Ընդ որում` այնպիսի փաստաթուղթ, որտեղ հստակ խոսվում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացը շուտափույթ ավարտելու և կարգավորման համապարփակ, շրջանակային պայմանագրի շուրջ բանացկություններն սկսելու մասին: Երկրորդ` որքան էլ տարօրինակ թվա, ի դեմս Էլմար Մամեդյարովի, պաշտոնական Բաքուն առաջին անգամ խոսում է կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հնարավարության մասին: Երրորդ` հնգյակի համատեղ հայտարարության մեջ, հակամարտության կարգավորման ողջ ընթացքում առաջին անգամ, Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք կարևորագույն սկզբունքները` տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները և ուժի գործադրումից կամ ուժի սպառնալիքից զերծ մնալը ներկայացվում են միևնույն հարթության վրա: Մինչ այս թե’ բանակցող կողմերը, թե’ միջնորդ երկրները հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս մշտապես կատարում էին  «միջազգային իրավունքի նորմեր» խիստ ընդհանրական ձևակերպումը: Չորրորդ` առաջին անգամ Մինսկի խմբի անդամ երկրները արտգործնախարարների մակարդակով խիստ իրատեսական են համարում առաջիկա շաբաթներին կամ ամիսներին կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու և ամենակարևորը` դրանք փաստաթղթի տեսքով ամրագրելու հնարավորությունը: 

Արդյո՞ք կարելի է ասել, որ Փարիզում վերջապես բեկում է մտցվել բանակցային գործընթացում: Նոյեմբերի 22-ին Մյունխենում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, այս տարվա ընթաքում թվով 6-րդ հանդիպումից հետո և փարիզյան բանակցությունների մեկնարկից գրեթե անմիջապես առաջ` նոյեմբերի 28-ին, ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ: Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»: Այսինքն` փարիզյան բանակցությունների նախօրեին պաշտոնական Երևանի կեցվածքը բացարձակապես չէր հուշում, թե առաջիկա շաբաթների ընթացքում որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել ԼՂ հիմնահարցի հետ կապված: ՀՀ նախագահը խոսում էր ընդամենը «ողջամիտ ժամկետների» մասին, որը չափազանց առաձգական ու ընդհանրական հասկացություն է: Մյունխենյան բանակցություններից հետո թե’ պաշտոնական Երևանն ու Բաքուն, և թե’ հատկապես ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտարարեցին, թե չնայած ձեռք բերված առաջընթացին, դեռևս մնում են դժվարություններ, որոնք կողմերն առայժմ չեն կարողանում հաղթահարել: Ըստ էության, դրանք չեն հաղթահարվել նաև Փարիզում, ինչի վկայությունն է Բեռնար Քուշների արած այն արտահայտությունը, թե իրենք հույս ունեին, որ որևէ փաստթաթուղթ կստորագրվի, սակայն «բարդությունները» դեռևս մնացել են: Եթե չի հաջողվել հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, ապա դա պարզորոշ ցույց է տալիս, որ բադությունները պայմանավորված են հենց սկզբունքների կամ դրանց որոշ նյուանսների հետ: Իսկ դա նշանակում է, որ Մյունխենից հետո իրականում որևէ լուրջ տեղաշարժ տեղի չի ունեցել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞րն է իրական առաջընթացը, և որն է միջնորդ երկրների արտգործնախարարների նման ոգևորության պատճառը:

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քիշինևյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրեց նախկինում համաձայնեցված հարցերը կրկին բանակցությունների օրակարգ վերադարձնելու և դրանով բանակցային գործընթացը ձգձգելու փորձերի մեջ: Իսկ Մյունխենից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի պատերազմով սպառնաց Հայաստանին և միջնորդ երկրներին: Այսպիսի կոշտ դիրքորոշումը բացարձակապես չի տեղավորվում վերոնշյալ այն մեկնաբանությունների ու հայտարարությունների համատեքստում, որն արեց Ադրբեջանի արտգործախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում: Հիշեցնենք, որ մյունխենյան բանակցություններից հետո Մոսկվան և Անկարան իրենց մոտ հրավիրեցին համապատասխանաբար Իլհամ Ալիևին և Էլմար Մամեդյարովին: Հայտնի չէ, թե ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված կոնկրետ ինչ կոնսուլտացիաներ են ընթացել: Սակայն փաստը մնում է փաստ, որ դրանից հետո, ընդամենը 10 օրվա ընթացքում Ադրբեջանը զգալիորեն մեղմացրել է իր դիրքորոշումը: Մադրիդյան սկզբունքների ու հատկապես Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման հանգամանքը և պայմանը շեշտադրող փարիզյան համատեղ հայտարարությունը ստորագրել է նաև Ադրբեջանը: Փաստորեն, Բաքուն հրապարակավ ընդունել է տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավաարության ու ինքնորոշման իրավունքները, գոնե հռչակագռային մակարդակով մեկ հարթության վրա դիտարկելու Հայաստանի պայմանը, որից մշտապես խոսափել է: Ըստ էության, մոտալուտ ապագայում կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ փաստթղթի ստորագրման շուրջ միջնորդ երկրների լավատեսությունը կարող էր պայմանավորված լինել միայն Ադրբեջանի դիրքորոշման այսպիսի փոփոխության հետ: Իսկ վերջինս իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի աստիճանաբար կարծրացող դիրքորոշումը չէր տեղավորվում Թուրքիայի և Ռուսասստանի` տարածաշրջանային փոխկապակցված շահերի համատեքստում: 

Սակայն պնդել, թե դա բավարար պայման է սկզբունքների վերջնական փոխհամաձայնեցման համար, խիստ ժամանակավրեպ է: Խնդիրն այն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար հենց մադրիդյան գործընթացի տրամաբանությամբ ի սկզբանե հստակեցվել է խաղի կոնկրետ կանոն: Այն է` սկզբունքների շուրջ համաձանություն չի կարղ լինել, քանի դեռ համաձայնեցված չեն դրան առնչվող բոլոր դետալները: Դրա մասին պաշտոնապես հայտարարել է թե’ Երևանը, թե’ Բաքուն: Հետևաբար անգամ հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցման շուրջ երկկողմ որևէ փաստաթուղթ կարող է ստորագրվել միայն այն դեպքում, երբ համաձայնեցված կլինեն հիմնական բոլոր սկզբունքներն ու դրանք կյանքի կոչող դետալները: «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը», - նոյեմբերի 28-ին ՀՀԿ համագումարում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ էության, եթե երբևէ որևէ փաստաթուղթ ստորագրվի սկզբքունքների շուրջ, ապա դա նշանակելու է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել բոլոր հարցերի վերաբերյալ: Եվ սկզբունքններն ամրագրող այդ փաստաթղթին շատ արագ հաջորդելու է կարգավորման շրջանակային պայմանագիրը, որն արդեն լինելու է այդ սկզբունքների կենսագործման պլան-ժամանակացույց: 

Սակայն որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում իրադարձությունների այսպիսի զարգացումը, քննարկման առանձին նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում: Այս պահին, շատ ավելի կարևոր է մեկ այլ հարց. ինչու՞ է միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդքան շտապում լավատեսություն հայտնելու և գործընթացն արագացված տեսնելու հարցում: 

Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատև, ընդամենը 30 րոպեանոց հանդիպում է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ: Եվ չնայած հանդիպումը կարճատև է եղել, սակայն կողմերը քննարկել են հիմնականում Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում երկու արձանագրությունների վարերցման ընթացակարգի և ժամկետների հետ կապված հարցը: Սակայն, չնայած դրան, Դավութօղլուն Փարիզում հայտարարել է, թե անցած կարճտև ժամանակահատվածում իրենց հաջողվել է առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Թուրքիան երբեք չի թաքցրել և Փարիզում էլ, փաստորեն, նրբորեն հասկացրել է, որ իրենց կողմից արձանարությունների վավերացումը կարող է տեղի ունենալ միայն ԼՂ հարցում նշանակալի տեղաշարժի արդյունքում: ԼՂ հարցի հետ կապված հնգյակի փարիզյան համատեղ հայտարարությունը լավագույն նվերն է Անկարային` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցից առաջ: Այս հայտարարությամբ, փաստորեն, ԱՄՆ-ն, ֆիքսում է այն առաջընթացը, որը ակնկալում էր Թուրքիան արձանագրությունների ստորագրման դիմաց և որն անպայման քննարկման նյութ է դառնալու Էրդողան-Օբամա բանացկությունների ընթացքում: ԱՄՆ-ն ցույց է տալու, որ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ձեռք է բերվել նշանակալի հաջողություն, հետևաբար Թուրքիան կարող է վավերացնել Հայաստանի հետ ստորագրված երկու արձանագրությունները: Իր հերթին Անկարան հիշեցնելու է, որ Մյունխենում և Փարիզում նման «առաջընթաց» հաջողվել է ձեռք բերել իր կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումները մեծացնելու արդյունքում և պահանջելու է այդ գործընթացի հետագա հաջողությունն ամրագրել կարգավորման սկզբունքների համաձայնեցման մասին փաստաթղթով: Եվ քաի որ հնարավոր չի լինելու մինչև դեկտեմբերի 7-ը այս հարցերում հասնել որևէ իրական, շոշափելի արդյունքի, այս հարցը սահուն կերպով ետին պլան է մղվելու` առաջնահերթ դարձնելով Թուրքիայի համար ավելի կենսական նշանակություն ունեցող ներքին քրդական, իրաքյան և ԵՄ-ին ինտեգրման հարցերի քննարկումը: Այսպիսով Թուրքիան կփորձի հենց ԱՄՆ-ի սրտում չեզոքացնել Վաշինգտոնի պաշտոնական մոտեցում-ճնշումն առ այն, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որևէ կապ չունի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի հետ և որ դրանք ընդամենը զուգահեռ պրոցեսներ են: Եթե հաջողվի իրականացնել այս դիվանագիտական տրյուկը, ապա դրանով Անկարան նաև հնարավորություն կստանա չեզոքացնել կամ փոքրացնել Վաշինգտոնի ճնշումը Թուրքիայի` հարավկովկասյան հավակնությունների ու նախաձեռնությունների նկատմամբ: Այսպիսով փարիզյան «առաջխաղացումը» հիանալի միջոց է դառնում Էրդողանի ձեռքին` Օբամայի հետ բանակցություններում մանևրելու համար և Մինսկի խումբը նրան տալիս է այդ հնարավորությունը:
 
Գևորգ Դարբինյան  
Категория: Վերլուծություն | Просмотров: 906 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Ruzan  
0
Lav er.

Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ