Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 14 » Ինչպես թուլացնել պարանոցի շուրջ սեղմվող պարանը
10:44
Ինչպես թուլացնել պարանոցի շուրջ սեղմվող պարանը
Չնայած այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել էին մինչև նոյեմբերի վերջ կրկին հանդիպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոյեմբերի վերջին կրկին կժամանեն տարածաշրջան: Այդ մասին նրանք նշել են իրենց համատեղ հայտարարության մեջ: Այցի նպատակը, ըստ պաշտոնական տեղեկատվության, բանակցող կողմերի այս տարվա ընթացքում թվով 6-րդ հանդիպման վայրը և կոնկրետ ժամանակը հստակեցնելն է: Սակայն արդյոք միայն դա է համանախագահների` վերստին տարածաշրջան վերադառնալու բուն պատճառը:  

Այն, որ բանակցությունները պետք է ընդանան ամենաբարձր մակարդակով, որոշվել է միայն վերջին պահին` համանախագահների` նոյեմբերի 4-6-ը տարածաշրջան կատարած այցի ընթացքում:  Այն հանգամանքը, որ անցած անգամ համանախագահները երկու անգամ այցելեցին Երևան, թույլ է տալիս ենթադրելու, որ նախագահների մակարդակով բանակցությունները շարունակելու համաձայնությունը նրանք կողմերից ձեռք են բերել մեծ դժվարությամբ: Պատճառը թերևս, այն կարող էր լինել, որ Բաքուն կամ Երևանը փորձել են ճշտումներ մտցնել բանակցությունների օրակարգում: Ընդ որում` այդ ճշտումները նրանցից մեկն ու մեկի համար այնքան կարևոր են եղել, որ դրանցով է պայմանավորել առաջիկա հանդիպմանն իր կողմից համաձայնություն տալու հնարավորությունը: Տվյալ դեպքում, սակայն, նման նախապայման կարող էր դնել միայն ադրբեջանական կողմը: Եվ դա բացատրվում է դեռ հոկտեմբերի 9-ին Քիշնևում կայացած երկու երկրների նախագահների հանդիպումից հետո պաշտոնական Բաքվի արած որոշ հայտարարություններով:  

Այն ժամանակ Բաքուն հայտարարեց, թե հայկական կողմը ապակառուցողականություն է հանդես բերում և որդեգրել է բանակցային գործընթացն անվերջ ձգձգելու մարտավարություն: «Հայկական կողմը Քիշնևում հանկարծ սկսել է քննարկել այնպիսի հարցեր, որոնք համաձայնեցված են եղել դեռ երկու-երեք տարի առաջ: Մենք հիշում ենք, որ կա պայման, մինչև համաձայնեցված չեն բոլոր հարցերը, համաձայնեցված չէ ոչինչ: Բայց չի կարելի  առաջ շարժվել, երբ վերադառնում ես ետ և սկսում քննարկել այնպիսի առաջարկներ կամ մտքեր, որոնք համաձայնեցված են եղել տարիներ առաջ: Դա, իհարկե, հիասթափություն է առաջացնում»,- հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Գրեթե նույն ընթացքում նախագահ Ալիևը վերսկսեց իր ռազմատենչ հայտարարությունները` հստակ ցույց տալով, որ բավարարված չէ քիշնևյան բանակցությունների արդյունքներից: Թե երկու-երեք տարի առաջ համաձայնեցված կոնկրետ ինչ հարցեր է հայկական կողմը քննարկման նյութ դարձրել Քիշնևում, Մամեդյարովը բացահայտեց ընդամենը վերջերս: Նոյեմբերի 12-ին նա հայտարարեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում Ադրբեջանը ևս մեկ անգամ արտահայտել է իր կարծիքը: Հայաստանը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դիտարկվի մինչև տարածքներից զորքերի դուրսբերումը: Այս ոչ կառուցողական դիրքորոշումը կրկին վերադարձ է նախապես համաձայնեցված մի քանի հարցերի քննարկամնը»: Պաշտոնական Երևանն այս հայտարարությանը չարձագանքեց: Թեև դժվար չէ գուշակել, որ անգամ նման պատասխան լինելու դեպքում ՀՀ ԱԳՆ-ն վերստին նշելու էր, որ ներկայում բանակցային գործընթացում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտարարություններ արել էին թե’ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե’ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Մինչդեռ երբ համեմատում ենք Մամեդյարովի հայտարարությունը Երևանի պաշտոնական այս դիրքորոշման հետ, ակնհայտ է դառնում, որ դրանք ոչ միայն չեն հակասում միամյանց այլև նույնիսկ լրացում են: 

Սակայն խնդիրն այստեղ բոլորովին այլ բանի հետ է կապված: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ԼՂ կարգավիճակի հարցը Հայաստանը ոչ թե դնում, այլ վերադարձնում է բանակցությունների օրակարգ: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը դա հայտարարում է արդեն որպես համաձեյնեցված կետ սկզբունքներում, ապա ստացվում է, որ կամ ԼՂ կարգիավիճակի հարցի շուրջ կողմերը ձեռք բերած են եղել համաձայնություն, ընդ որում դա տեղի է ունեցել նախորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում, կամ համաձայնել են այդ հարցը քննարկել միայն հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու պայմանների շուրջ համաձայնություններ ձեռք բերելուց հետո, գուցե` հենց փաստացի վերադարձնելուց հետո: Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը հենց հիմա է անընդհատ պնդում, թե ներկայում բանակցային գործընթացը տեղի է ունենում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հարցի շուրջ, որն իր հերթին կտրականապես հերքում է Երևանը: 

Սակայն եթե հաշվի առնենք այն փաստրը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին կրկին վերագտել է բանացկային գործընթացի նկատմամբ իր լավատեսությունը և հայտարարում է, թե այն արագացել է և իրենք առաջխաղացման հույսեր ունեն, ապա պարզ է դառնում, որ նրանք իրենց համար վերացված են համարում Քիշնևից հետո առաջացած խոչընդոտը: Այսինքն` որ Հայաստանը համաձայնել է այս անգամ քննարկման առարկա չդարձնել նախկինում համաձայնեցված` ԼՂ կարգավիճակի հարցը: Այդպես է դա թե ոչ, պաշտոնապես, իհարկե, երբևէ չի հաստատվի կամ հերքվի: Սակայն ամեն ինչից պարզորոշ զգացվում է, որ Հայաստանը փորձում է ԼՂ բանակցային գործընթացում մանևրելու նոր հնարավորություններ գտնել: Եվ դրա համար նա ունի լուրջ դրդապատճառներ: 

Քիշնևի հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, այսինքն Ցյուրիխում հայ-թուրքական հաշտեցման երկու արձանագրությունների ստորագրման անմիջապես նախորդ օրը: Այդ ժամանակ Հայաստանի դիվանագիտական կորպուսի առջև կար շատ հստակ մեկ գերխնդիր.  ԼՂ կարգավորման գործընթացն անջատել հայ-թուրքական հաշտեցման պրոցեսից և Թուրքիային զրկել դրանք միմյանցով պայմանավորելու հնարավորությունից: Երևանը հասկանում էր, որ Անկարային նման հնարավորություն ընձեռելով լեգիտիմացնելու էր նրա միջնորդական նկրտումները ԼՂ բանակցային գործընթացներում և կանաչ լույս էր վառելու ՄԽ համանախագահների շրջանակ ներթափանցելու Թուրքիայի ճանապարհին: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հրաժարվելու դեմոնստրացիան հենց դրա վառ ապացույցն էր: Այսինքն նախկինում համաձայնեցված կամ հետաձգման ենթարկած որևէ հարց  կրկին շրջանառության մեջ դնելով` Հայաստանը կարող էր մարտավարական խնդիր լուծել ժամանակ շահելու նպատակով, որպեսզի կամ թուրքական կողմն արագ ստորագրի արձանագրությունները և այդպիսով ԼՂ հիմնահարցը վերջնականապես դուրս մղվի հայ-թուրքական թնջուկի ազդեցությունից, կամ վավերացնելով` մեխանիկորեն իր վրա վերցնի հարաբերությունների կարգավորումը տապալելու պատասխանատվությունը: Հոկտեմբերի 10-ին, այս իմաստով, Հայաստանին հաջողվեց ժամանակավոր, տակտիկական հաղթանակ տանել: Սակայն դա պայմանավորված էր ոչ թե արձանագրությունները չստորագրելու սպառնալիքի ազդեցությամբ Թուրքիային իր հայտարարությունից հրաժարվել պարտադրելու հանգամանքով, այլ Քիշնևում ԼՂ հարցում որևէ կոնկրետ հանձնառություն չստանձնելով կամ պայմանավորվածություն ձեռք չբերելով: Այն ժամանակ, Թուրքիան, փաստորեն, չստացավ այն, ինչ ակնկալում էր փաստաթղթերի ստորագրման դիմաց: Սակայն  դրանով Հայաստանը ոչ թե օրակարգից հանեց ԼՂ հարցը թուրքական գործոնով պայմանավորելու խնդիրը, այլ ընդամենը այն հետաձգեց: Եվ հիմա, որքան ձգձգվում է արձանագրությունները խորհրդարաններում քննարկման դնելու քայլը, այնքան Թուրքիան ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ԼՂ հարցում լրջագույն ներդրում ունենալու և Միսկի խմբում իր դիրքերն ամրապնդելու համար:

Հայաստանը որդեգրել է  իր բոլոր քայլերը Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերով պայմանավորելու մարտավարություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ հոկտեմբերի 10-ին հայտարարեց այդ մասին` ասելով, թե եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի ողջամիտ ժամկետներում, Հայաստանը միջազգային իրավունքի հիման վրա կձեռնարկի համարժեք քայլեր: Այս մարտավարությունը գուցե արդարացված է Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյոնից: Սակայն արդյունավետության տեսնակյունից չափազանց կասկածելի է ղարաբաղյան ճակատում: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի, արձանագրությունների վավերացման հարցում շտապողականության որևէ պատճառ չունի և իր ձեռքում ունի այնպիսի երկու խաղաքարտ, ինչպիսիք են մի կողմից արձանագրություններով ամրագրված Հայաստանի ստանձնած պարտավորությունները սահմանները ճանաչելու և Ցեղասպանության հարցի հետ կապված միջակառավարակն ենթահանձնաժողով ստեղծելու, մյուս կողմից` ԼՂ հարցը արագ կարգավորելու հարցում միջազգային հանրության կողմից դրսևորվող ճնշումները Հայաստանի նկատմամբ: Նման իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ հայկական կողմը սխալմամբ կառծել է, թե Թուրքիան կբացի սահմանները` արձանագրություններով Երևանի ստանձնած վերոնշյալ զիջումները կորզելու դիմաց: Մինչդեռ Անկարան իրական զիջումը համարել և համարում է Հայաստանի կողմից ԼՂ հարցում զիջման գնալը, իսկ սահմանների ճանաչմանը և պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը մոտենում է որպես ստացած նվերի:      

Եվ հիմա, Հայաստանը թուրքական կողմի հենց այս քաղաքականության ազդեցությունը չեզոքացնելու գերնպատակ ունի: Գործնականում դրա միակ միջոցը ԼՂ հարցը որքան հնարավոր է ձգձգելն է: Բաքուն ՄԽ համանախագահներին երկու անգամ Երևան ժամանել ստիպելով և բանակցությունների օրակարգը նախապես հստակեցնելով փորձում է կանխել դրա հնարավորությունը: Մյուս կողմից Թուրքիան ձգտում է Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու համար չեզոքացնել գործընթացի վրա ամերիկյան ազդեցությունը: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այցելում է Վաշինգտոն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ նա, ինչպես հայտարարել է, անպայման քննարկելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և պահանջելու է ուժեղացնել ճնշումները Հայաստանի նկատմամբ:

Թուրքիայի և Ադրբեջանի այս համաձանեցված գործողությունների արդյունքում Հայաստանի մանևրելու հնարավորությունը փոքրանում են: Դրան խոչնդոտելու ընդամենը մեկ ռեսուրս կա. ԱՄՆ-ի հնարավոր վերապահումները Թուրքիայի տարածաշրջանային նախաձեռնությունների նկատմամբ: Սիրիայի և Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու, Ռուսաստանի հետ տնտեսական-քաղաքական սերտ համագործակցություն սկսելու և Հարավային Կովկասը կիսելու Անկարայի ջանքերը սպառնում են տարածաշրջանում Վաշինգտոնի դիրքերի թուլացմամբ: ԱՄՆ-ն աստիճանաբար կորցնում է հսկողությունը Անկարայի նկատմամբ, ինչը նրան դրդում է վերանայել իր կողմնորոշումները հարավկովկասյան տարածաշրջանում: Եթե նկատի ունենանք Վրաստանի կախվածությունը Թուրքիայից և նրա փաստացի մեկուսացվածությունը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ներքո, Իրանի և Սիրիայի հետ մերձենալու Թուրքիայի փորձերը, Իսրայելի ազդեցության փոքրացումը նրա նախկին ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի նկատմամբ, ստացվում է, որ Հայաստանը և հայկական շահերը կարող են Վաշինգտոնի ձեռքին հենման կետ դառնալ` Անկարային ինչ-որ չափով սանձելու համար: 

Այս լույսի ներքո բացարձակապես պատահական համարել չի կարելի Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից գրեթե անմիջապես հետո, հակառակ բոլոր սպասելիքներին, ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին հերթական բանաձևի ներկայացումը և դրա համախոհ սենատորների թվի ավելացումը: Ամերիյան հայկական լոբբիստական կազմակերպությունների ակտիվ նախաձեռնությունների վրա հենվելով` Սպիտակ Տունը կարող է Անկարայի աչքերի առաջ Ցեղասպանության ճանաչման իրատեսականություն խաղարկել:   Բացի դրանից` տարածաշրջանային ուժային կենտրոններից միայն ԱՄՆ-ն է, որ հետևողականորեն շարունակում է պնդել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսով և որ դրանք ոչ թե փոխշաղկապվող, այլ զուգահեռ գործընթացներ են: Իհարկե` տվյալ դեպքում հարցն այն չէ, որ Վաշինգտոնն ինքն էլ չի հավատում նման ձևակերպման ռացիոնալությանը: Կարևորը նրա համար դրա ազդեցությունն է Թուրքիայի վրա, որը և Վաշինգտոնը փորձում է խաղարկել: ԱՄՆ այս մտավախությունները, հաշվարկները կարող են հայկական կողմի համար հիանալի ազդակներ լինել և որոշակիորեն ապահովագրել ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի ձգձգումը: Սակայն շատ բան կախված է լինելու նրանից, թե դեկտեմբերին Օբաման ու Էրդողանը ինչպիսի կոմպրոմիսների կգան և որը կլինի այն գինը, որը կվճարվի տարածաշրջանում երկու երկրների շահերի բալանսավորման համար: Ի վերջո ԼՂ կամ հայ-թուրական հարաբերությունների հարցերըը միակը չեն Օբամա-Էրդողան բանակցությունների առանցքում: Դրանք ընդամենը դրանցից մեկն են և գուցե ոչ ամենագլխավորը: 

Ինչևէ, բոլոր հիմքերը կան կարծելու, որ այս ամսվա ընթացքում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը որևէ էական արդյունք չի ունենալու, եթե այլ անկանխատեսելի գործոններ հակառակին չդրդեն: Էրդողանի ամերիկյան այցի ազդակներից միայն պարզ կլինի, թե ինչպիսին է Վաշինգտոնի կեցվածքը Թուրքիային արձանագրությունները վավերացնել ստիպելու կամ դրդելու հարցում, որով և կպայմանավորվի հայկական դիվանագիտության հետագա կողմնորոշումը ԼՂ հարցում: Էրդողանն իր հերթին կփորձի չեզոքացնել այդ սպառնալիքը և արձանագրությունների վավերացումը հետաձգել առնվազն մինչև 2010թ. ապրիլը: Այդ միջոցով Հայաստանը գուցե կկարողանա արձանագրությունների չվավերցման ողջ պատասխանատվությունը բարդել Անկարայի վրա: Դրա համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է անել երկու բան: Ա. ստեղծել ԼՂ հարցում բանակցությունները շարունակելու իմիտացիա` առանց որևէ կոնկրետ պայմանավորվածությունների ու հանձնառությունների: Բ. կատարել միջազգային իրավունքի հիման վրա միջոցներ ձեռնարկելու մասին հոկտեմբերի 10-ին իր հայտարարությամբ տրված խոստումը:   

Գևորգ Դարբինյան
Категория: Հոդվածներ | Просмотров: 916 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ