Կազանյան հանդիպման դրական արդյունքները մեծ մասամբ կախված են նրանից, թե որքանով կառուցողական կլինեն ադրբեջանական կողմի մոտեցումները: Անդրադառնալով հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմն հանդիպումից ակնկալիքներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով՝ ադրբեջանական կողմի ներկայիս ռազմատենչ քաղաքականության պահպանման դեպքում հայկական կողմի ցանկացած զիջում. այն է` ազատագրված շրջաններից որևէ մեկի հանձնում, հղի է անվտանգության տեսանկյունից լուրջագույն խնդիրներով:
«Հայկական կողմը ասել և կատարել է առավելագույնը և սրանից ավելի զիջումների գնալ պատզապես անհնարին է»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Բանախոսի կարծիքով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրերին ԵԽԽՎ նիստում հնչեցրած ելույթում ԼՂ հակամարտության վերաբերյալ արված շետադրումները ընդգծված խաղաղասիրական էին:
«ՀՀ նախագահը պարզորոշ ցույց տվեց որ գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Միևևնույն ժամանակ, ըստ «Նորավանք» հիմնադրամի տնօրենի, հայկական կողմը բավականին հստակ մատնանշել է այն դրույթները որոնցից երբեք հետ չի կանգնի:
Գագիկ Հարությունյանի համազմամբ, դրանցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազում հայտնվելու հնարավորության բացառումն էր:
«Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելը ոչ թե ինչ-որ քաղաքական անհարմարության հարց է այլ հայերի `լինել-չլինելու խնդիր է: Այսինքն` այստեղ գոյություն ունի հայերի ցեղասպանության, հայաթափման խնդիր, այն ինչ տեղ ունեցավ Նախիջևանում»,- նշեց Գ.Հարությունյանը:
/Panorama.am/
|