Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Июнь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Июнь » 21
«Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլլա Ֆատուլաևը Եվրախորհրդի հրավերով այս օրերին գտնվում է Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ է ունենում այդ կառույցի տարբեր պաշտոնյաների հետ,- հայտնում է «Կավկազսկի ուզել» գործակալությունը:

Լրագրողը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի հետ, ով մինչ այդ` 2007 և 2010թթ-ին այցելել էր նրան բանտում գտնվելու ժամանակ: Ֆաթուլաևը շնորհակալություն է հայտնել Թոմաս Համմերբերգին Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև իր ազատ արձակման գործում ներդրած ջանքերի համար:
Աղբյուրի փոխանցմամբ, Ֆատուլաևը հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերի հետ: Շտրասերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտում են իր առաքելության իրականացմանը: Ֆաթուլաևը իր հերթին ԵԽ-ի պաշտոնյաին հրավիրել է Ադրբեջան և նշել.

«Եթե իշխանությունները չեն ցանկանում ձեզ տեսնել Ադրբեջանում որպես համազեկուցող, ապա ես ձեզ հրավիրում եմ, որպես ի ... Շարունակություն »
Просмотров: 480 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

«Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահ, և ԵՊՀ խորհրդի նախագահ, իր մշտական կիզակետում է պահում Երևանի պետական համալսարանի գործունեությունը և չկա գործունեության մի ոլորտ, որ չարժանանա նախագահի ուշադրությանը»: Այս մասին ԵՊՀ ռեկտոր ընտրվելուց հետո լրագրաղների հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը: Ըստ նրա, ՀՀ նախագահն այսօր խնդիրներ է դրել համալսարանի ղեկավարության առաջ և պահանջել է, որ համալսարանը դառնա  տարածաշրջանային նշանակության բարձր որակի կրթություն ապահովող հաստատություն:

Ա. Սիմոնյանի խոսքերով, իր աշխատանքն ուղղված է լինելու ընդունելության ոլորտում մենեջմենթի բարելավմանը՝ ավագ դպրոցի հետ համագործակցության միջոցով։ Բացի դրանից, ըստ ռեկտորի, նախատեսվում է համալսարանին կից հենակետային վարժարան բացել, նաև հենակետեր կունենան մարզերում: Ի դեպ, Շիրակում և Տավուշում համալսարանի հենակետային վարժարաններն արդեն գործում են:

Ա.Սիմոնյանը կարևորեց նաև գիտահետազոտական աշխատանքների ինտենսիվացումը:

«Այդ գիտական աշխատանքների ապրանքա ... Շարունակություն »
Просмотров: 510 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

Ռուսաստանը և Ադրբեջանը կուսումնասիրեն «Օլյա» նավահանգստով Կասպից ծովի հյուսիսային շրջաններ նավթամթերքի տեղափոխությունը: Ինչպես հայտնում են ՌԴ Տրանսպորտի նախարարությունից, այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 17-ին Բաքվում կայացած երկու երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդպիսի անհրաժեշտությունը պայմանավորված է Աստրախանի նավահանգստում անհրաժեշտ սահմանային և մաքսային ենթակառուցվածքների բացակայությամբ:

Նշենք, որ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 1մլն տոննա սեփական արտադրության նավթամթերք: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ադրբեջանը կկարողանա օգտվել Ռուսաստանի առաջարկից, նույնիսկ ամենաշահավետ պայմանների ապահովման դեպքում:

/Panorama.am/
Просмотров: 485 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը և երկրի ՀԿ ֆորումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար «Ադրբեջանի ՀԿ-ների գործունեության ասպարեզը» թեմայով սեմինար են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը

Երկկողմ սեմինարի ընթացում քննարկվել են ցույցերի ազատության իրացման չափանիշները, ՀԿ-ների ներուժի ամրացումը, փորձի փոխանակումը, Եվրամիության երկրներում ՀԿ-ների և իշխանությունների հետ երկխոսությունը:

Ադրբեջանի ԱԳՆ Մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Ալիմիրզամին Ասկերովն ասել է, որ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունների արդյունքում ստեղծվել է Մարդու իրավունքների ենթահանձնաժողով: Նա նաև ընդգծել է այս ասպարեզում Եվրամիության փորձի ուսումնասիրության և կիրառման օգտակարությունը:

Ադրբեջանում Եվրամիության նրկայացուցչության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ջերոմ Փոնսը հաղորդել է, որ Եվրամիությունը տարածաջրջանում նշված ասպարեզում հետևողական քաղաքականություն է իրականաց ... Շարունակություն »
Просмотров: 461 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

«Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս ստատուս-քվոյի պահպանման անհրաժեշտությունը: Ադրբեջանը ինքը պատրաստ չէ կարգավորման և սա օբյեկտիվ իրականություն է: Խնդիրը պետք է կարգավորվի փոխադարձ զիջումների հիման վրա, սակայն դրանք պետք է համահավասար լինեն»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահաի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Ալի Հասանովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է զբաղվի խնդրի իրական լուծմամբ և զերծ մնա տարբեր խաղերից՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով, հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լուծել երկու հիմնական հարց՝ կարգավիճակի խնդիրը, կոպիտ ասած Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և սահմանների խնդիրը:

«Ադրբեջանը բավականին բարդ իրավիճակում է. եթե նա ճանաչի Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանում բնակվող փոքրամասնությունները կարող են հետևել Արցախի օրինակին: Սակայն մեկ բան այստեղ շատ կարևոր է. եթե Ադրբեջանը փորձի ... Շարունակություն »
Просмотров: 487 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

«Արցախյան կողմը ոչ թե պասիվ է, այլ առավել կառուցողական, իրատեսական է մոտենում հիմնախնդրին: Այսինքն, մենք չենք առաջնորդվում հիստերիա բարձրացնելու կամ ագրեսիվություն դրսևորելու քաղաքականությամբ: Արցախի նկատմամբ հիստերիկ հայտարարություններ տեղ գտան մի շարք շրջաններում նաև Ռամբուեի հանդիպման ժամանակ, երբ բոլորն ասում էին, թե ամեն ինչ պարզ է, հողերը տրվել են կամ այլ ցնորամիտ բաներ: Բոլոր հանդիպումներից առաջ նույն հիստերիկ հայտարարությունները հնչում է: Գրեթե նույն սցենարը կրկնվում է այսօր»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Կազանում կարող է բեկումնային իրադարձություններ արձանագրվել, իսկ Արցախյան կողմն իրեն պասիվ է դրսևորում՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նա անհնար համարեց Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ բեկումնային համաձայնության կայացումը կամ պայմանագրի ստորագրումը:

«Նախ Արցախը դեռևս չի մասնակցում գործընթացին, խոսքս միայն Կազանի ... Շարունակություն »
Просмотров: 446 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր, ինչպես սպասվում է, վերընտրվելու է գլխավոր քարտուղարի պաշտոնում` պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Պան Գի Մունը միակ առաջադրված թեկնածուն է, որի ընտրությունն այսօր կայանալու է Գլխավոր Ասամբլեայում:

Հիշեցնենք, հունիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջարկել էր Գլխավոր Ասամբլեային վերընտրել գլխավոր քարտուղարին իր պաշտոնում: Վերջինիս պաշտոնավարման լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն թվականի դեկտեմբերի 31-ին:

Ավելի վաղ, Պան Գի Մունի թեկնածությունն հավանության էին արժանացրել Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները` այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը:

/Panorama.am/
Просмотров: 396 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

Ես ոչ մի առաջընթաց չեմ սպասում Կազանի հանդիպումից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ավելացնելով, որ բանակցային սեղանին դրված սկզբունքները իրարամերժ են, ուստի համաձայնության հիմք լինել չի կարող: Ըստ Կոմանդոսի, այս պահին խնդրի կարգավորման գործընթացը գնում է բացասական հունով:

Գնահատելով կարգավորման բուն գործընթացը, բանախոսը նշեց, որ բանակցությունները մի տեսակ առանձնացել, անջատվել են բուն հիմնախնդրից:

«Համանախագահող երկրները չեն խորանում հիմնահարցի էության մեջ: Կողմերից և ոչ մեկը չի ուզում հասկանալ, թե որտեղից է ի հայտ եկել այս հիմնախնդիրը, որն է դրա պատճառը: Ի՞նչ է անում Ռուսաստանը: Նա ձգտում է ռազմավարական գործընկեր լինել ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»,-մտահոգությունների մասին բարձրաձայնեց նա:

/Panorama.am/
Просмотров: 445 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

«Պաշտպանության նախարարությունը քանիցս արձագանքել է մամուլում տարածվող այն տեղեկություններին, թե իբր նախարարությունը Ազատան գյուղի բնակիչներին կարտոֆիլի դիմաց վճարում չի կատարել: Խնդրի վերաբերյալ Ազատան գյուղի բնակիչները ևս գրավոր դիմել են պաշտպանության նախարարությանը: 2011թ. մարտի 4-ին նախարարության կողմից հիմնավոր և սպառիչ գրավոր պատասխան է տրվել Ազատանի գյուղապետին»,- մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե Շիրակի մարզում կարտոֆիլի արտադրությամբ հայտնի Ազատան համայնքի բնակիչները 3-րդ տարին է՝ պաշտպանության նախարարությանը մթերած կարտոֆիլի դիմաց գումարներ ստանալ չեն կարողանում՝ Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Նրա խոսքերով, զարմանալի է, որ այդ պարզաբանումներից հետո գյուղապետը իր ղեկավարած համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու համար ոչ թե դիմել է դատական մարմիններին, այլ նախընտրում է լրատվամիջոցներով պարզապես հարցին հանրային հնչեղություն հաղորդել:

«Տ ... Շարունակություն »
Просмотров: 383 | Добавил: Voskanapat | Дата: 21.06.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ