Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և միջազգային հանրության տեսակետին նշեց, որ այս հարցում շատ մարդիկ, ովքեր հարցի լուծումից շահ են ակնկալում , փորձում են իրենց հարմար տեսանկյունից մոտենալ հարցին և այս ամենը համապատասխան արտացոլում է ստանում միջազգային մամուլում:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ սկսելուն, ապա ասեմ, որ ԱՄՆ-ն արդեն երկու անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ նման դեպքում կճանաչեն ԼՂՀ-ն որպես անկախ պետություն: ԼՂՀ-ն ԱՄՆ-ին շատ է հարկավոր, քանի որ դա Իրանին մոտ գտնվող տարածք է»,-ասաց Վլադիմիր Զախարովը:
Վլադիմիր Զախարովի փոխանցմամբ, միազգային դիվանագետներին և պաշտոնյաներին այսօր մեկ այլ հարց է նաև հետաքրքրում. Եթե Ադրբեջանի և Ղարաբաղի միջև պատերազմ սկսվի, արդյո՞ք դրան կմասնակցի Ռուսաստանը: «Երբ ինձ այս մասին հարցնում են, ես պատասխանում եմ, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, հետևաբար օգնություն կստանա Ռուսաստանից»,- նշեց Վլադիմիր Զախարովը։
Բանախոսը իրատեսական է համարում նաև այն կանխորոշումները, որոնց համաձայն 2013-թ ՌԴ-ի ազդեցությունը կհասնի զրոյի: Ըստ Զախարովի ՝ Ռուսաստանը պետք է հասկանա , որ Հայաստանում ամենը չի այնքան լավ և պայծառ, ինչպես դա նկարագրում են ՌԴ վերլուծաբանները:
/Panorama.am/
|