Блог
Главная »
2011 »
Март »
2 » Թուրքիայում կան շատ քիչ մտավորականներ, ովքեր փորձում են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության հարցը
19:54 Թուրքիայում կան շատ քիչ մտավորականներ, ովքեր փորձում են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության հարցը |
«Մինչև Թուրքիայի խորհրդարանկան ընտրությունները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց չի նկատվի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Բանախոսի կարծիքով, ընտրություններից հետո էլ` Թուրքիայի նման վարքագծի պահպանման դեպքում, հայ-թուրքական հարաբերություններում էական որևէ բան չի փոխվի: «Միգուցե որոշակի տեղաշարժեր լինեն`գործընթացի սկսման հետ կապված»,- ասաց նա:
Բանախոսը նշեց, որ Թուրքիայում կան շատ քիչ մտավորականներ, ովքեր փորձում են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ հասարակությունը հիմնականում բացասական և կարծրատիպային մոտեցումներ ունի:
Թուրքագետի խոսքով, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կուսակցությունը նախատեսում է երկրորդ անգամ հանդես գալ սահմանադրական մեծ փոփոխություններով:
«Այս մեկ տարվա ընաթցքում Թուրքիայի ներքաղաքական կյանքում ուշադրության կենտրոնում կլինեն ներքաղաքական զարգացումները և խնդիրները», -ասաց Լևոն Հովսեփյանը: /Panorama.am/
|
Просмотров: 464 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |