Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Октябрь » 12 » Սիրիայում 10 տարով շահութահարկից կազատվի այն պետությունը, որը որեւէ արտադրություն կհիմնի
12:28
Սիրիայում 10 տարով շահութահարկից կազատվի այն պետությունը, որը որեւէ արտադրություն կհիմնի
"ԱՐՄԵՆՊՐԵՍ”-ի փոխանցմամբ` Սիրիայում 10 տարով շահութահարկից կազատվի այն պետությունը, որը որեւէ արտադրություն կհիմնի: Սիրիայի կառավարությունը խթանում է ներդրումային դաշտը թե համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, թե արտադրություն հիմնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հայ-սիրիական գործարար խորհրդի համանախագահ Արամ Վարդանյանը, ավելացնելով, որ դա շահավետ հնարավորություն է հայկական կողմի համար: Հայաստանի Հանրապետությունում մշակվել է բուսական մնացորդներից չոր վառելիք` բրիկետ, ստանալու արդյունավետ մեխանիզմ:

«Բիոզանգվածներից այսպիսի չոր վառելիք ստանալը լավ բացահայտում է, քանի որ վերջինս քարածխի չափ տաքացնում է` 20-25 անգամ ավելի քիչ արտանետելով ածխաթթու գազ, քան քարածուխը կամ բնական գազը, միեւնույն ժամանակ էկոլոգիապես մաքուր է»,-նշել է Ա. Վարդանյանը:

Նրա տեղեկացմամբ` հնարավոր է նաեւ ստեղծել փոքր ջերմաէլեկտրակայաններ` 100-1000 կիլովատտ հզորությամբ` ստանալու եւ էլեկտրականություն, եւ ջերմային էներգիա: Սիրիայում բավական մեծ ծավալի գյուղատնտեսական մշակաբույսերի թափոններ են առաջանում, մասնավորապես` ցորենի հավաքից հետո` ծղոտի տեսքով, ինչպես նաեւ բամբակի բերքահավաքից:Ըստ Ա. Վարդանյանի` Դեր Զորը ամենաարեւաշատ քաղաքներից է, որտեղ ամպամածություն գրեթե չի լինում, ինչը նշանակում է, որ վերականգնողական էներգետիկայի մեծ ներուժ ունի:

«Արեւային էներգետիկայի այդքան մեծ ռեսուրսները էլեկտրակայանների կառուցման հիման վրա հնարավորություն կտան զարգացնելու այլընտրանքային էներգիայի այդ եզակի աղբյուրը» ,-ասաց նա: Սիրիացի գործարարների պատվիրակության` Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատ կատարած այցի ընթացքում, ի պատասխան հայկական կողմի այս նկատառմանը, Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսն ասել է, որ սիրիական կառավարության անունից անմիջապես պատրաստ է ողջունել այդ գաղափարը եւ ձեռնամուխ լինել վերջինիս իրագործմանն ուղղված հստակ քայլերի նախապատրաստմանը:

Ընդգծվել է նաեւ Սիրիայիում հայ-սիրիական գործարարների խորհրդի գործունեության արդյունավետությունը եւ հույս հայտնվել այդպիսի մի կառույց էլ առաջիկայում Հայաստանում ստեղծելու վերաբերյալ:

/Times.am/
Просмотров: 497 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ