Блог
Главная »
2011 »
Март »
18 » Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Նալբանդյան
16:02 Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա. Նալբանդյան |
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այնպիսի ամուր հիմքերի վրա են դրված, որ այլ երկրի ղեկավարի այցելությունը Մոսկվա չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա: Այդ մասին այսօր Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով ռուս-թուրքական հարաբերությունների սերտացման և դրանց շուրջ հայ հասարակության մեջ տիրող տրամադրությունների մասին:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանն այցելել էր Ռուսաստան, ինչը որոշ անհանգստություն առաջացրեց հայ հասարակության շրջանում` հաշվի առնելով այն, որ մարտի 16-ին լրանում էր Մոսկվայի պայմանագրի 90-ամյակը:
/Panorama.am/
|
Просмотров: 384 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |